Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » 12 մլն ֆունտ Լասսի համար
19:51
12 մլն ֆունտ Լասսի համար
Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sun տաբլոիդը, "Մանչեսթեր Յունայթեդը" պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի "Ռեալին" Լասանա Դիարային գնելու համար: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս ֆերգյուսոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացի հենակետայինի նկատմամբ, ով շատ հաճախ նստում է պահեստայինների նստարանին: Տրանսֆերի իրականացմանը կարող է նպաստել երկու ակումբների միջև եղած սերտ կապերը:
Նախնական տվյալների համաձայն` Դիարայի համար առաջարկվել է 12 մլն ֆունտ գումարած Ֆեդերիկո Մակեդային, ում "սերուցքայինները" կարող են ստանալ միայն կես մրցաշրջանով, այն էլ վարձակալության հիմունքներով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 609 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0