Home » 2010 » Դեկտեմբեր » 22
"Կլաս Յան Հունտելարը չի հեռանա Շալկեից",-հայտնում է խաղացողի գործակալը: Նա նաև նշել է, որ "Յուվենթուս" տեղափոխվելու մասին լուրերը նա կարդացել է թերթերում: "Ես չեմ հանդիպել "Յուվեի" ղեկավարության հետ. դա ընդամենը լրագրողների սխալ տեղեկատվություն տարածելու արդյունք է": Հունտելարի գործակալը ավելացրել է, որ խաղացողը իրեն շատ լավ է զգում այս ակումբում, և Ֆելիքս Մագաթը գոհ է նրա խաղից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 564 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

"Տոտենհեմի" մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերով Վութգեյթը կարող է վերադառնալ այս մրցաշրջանում: Վութգեյթը, ով շուրջ մեկուկես տարի է չի կարողանում խաղադաշտ դուրս գալ` վնասվածքների պատճառով, արդեն սկսել է թեթև վարժություններ կատարել, ու գրեթե անհետացել են ծանր վնասվածքի հետքերը. ընդհանրապես խաղացողի կարիերան լուրջ վտանգի տակ էր այդ վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես երևում է, հույսեր դեռևս կան:
Հարի Ռեդնապը skysports.com-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վութգեյթը հաղթահարել է դժվարությունները և այժմ վերականգնման փուլում է, ու մարզիչը հույս ունի, որ նա կվերականգնվի մինչ մրցաշրջանի ավարտը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 612 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական "Թերեքի" գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի հանրահայտ մասնագետ Վիկտոր Մունիոսը, ով ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է "Սարագոսայում", "Բարսելոնայում": Որպես մարզիչ աշխատել է հարազատ "Սարագոսայում", իսպանական "Վիլյառեալում", "Ռեկրատիվոյում", "Խետաֆեում", հունական "Պանա-տինաիկոսում":  2009թ. Մունիոսին վռնդեցին "Խետաֆեից", որից հետո որպես փորձագետ մի քանի ամիս աշխատել է իսպանական հեռուստաալիքներից մեկում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 564 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իտալական La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում լքել  ներկայիս ակոմբը: Հիշեցնենք, որ վերջին օրերին իսպանական և իտալական լրատվամիջոցները քննարկում էին պորտուգալացու՝ «Ինտեր» վերադառնալու հնարավորությունը: «Ես պատրաստվում եմ դեռևս երկար տարիներ աշխատել արքայական «Ռեալում»: Այստեղ շատ աշխատանք կա անելու և ոչ միայն խաղադաշտում: Ես ակումբի հետ դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ, որի պայմանները պատրաստվում եմ կատարել: Հուսով եմ, որ «Ինտերը» չի զգա իմ ծառայությունների կարիքը, քանի որ դա կնշանակի, որ իրենք սխալ ճանապարհ են ընտրել, կորցրել իմ գտած ուղին: Իհարկե, չեմ կարող ասել, որ երբեք չեմ վերադառնա «Ինտեր», սակայն նույն բանը կարող եմ ասել նաև այլ ակումբների մասին: Պարզապես ես միշտ նախապատվությունը կտամ «Ինտերին», իսկ թե ինչու, ես այդ մասին դեռ չեմ խոսի: Ռաֆան վատ մարդ չէ, նրան ժամանակ տվեք»,- ասել է Մոուրինյոն: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 591 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանը և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին այս օրերին բարեգործական այց կատարեցին Արցախ:

21-ամյա Մխիթարյանը, որ գիտի մանուկ հասակում առանց հայր մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Հենրիխի անմիջական առաջարկությամբ և ՀՖՖ նախագահի օժանդակությամբ հնարավոր եղավ ձեռնարկել նման բարեգործական միջոցառում:

Հայաստանից այցելած ֆուտբոլային պատվիրակո ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 625 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Հայտնի է դարձել հունվարի 15-ից 23-ը ռուսական Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակության գավաթի խաղարկության խաղացանկը: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը կներկայացնի Երևանի «Միկան», որը ուզբեկական «Բունյոդկորի», ղազախական «Տոբոլի» և լատվիական «Սկոնտոյի» ընդգրկվել է B խմբում:
Просмотров: 586 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Գյումրիի «Շիրակը» վերջերս համալրվել է երկու նոր ֆուտբոլիստներով։ Թիմ են վերադարձել գյումրեցիներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, ովքեր նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս Երևանի «Ուլիսում». այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը։ Արմեն Տիգրանյանի հետ կնքվել է մեկ, իսկ Կարեն Ալեքսանյանի՝ երկու տարվա պայմանագիր։

Ավելացնենք, որ այս ֆուտբոլիստներն արդեն խաղացել են «Շիրակի» կազմում. մասնավորապես, Կարեն Ալեքսանյանը 1997-ից 2003 թթ. 137 խաղ է անցկացրել «Շիրակում» ու դարձել 43 գոլի հեղինակ։ 1999թ. Ալեքսանյանը «Շիրակի» կազմում նույնիսկ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ 2004թ. նա կրկնել է այդ հաջողությունը Երևանի «Փյունիկի» կազմում՝ դառնալով նաև Հայաստանի գավաթակիր։

2003, 2004 և 2007թթ. Ալեքսանյանը մոլդովական «Զիմբրույի» կազմում երեք անգամ նվաճել է ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 677 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստ Ուգո Ալմեյդան շատ հնարավոր է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի թուրքական «Բեշիքթաշ», հայտնում է գերմանական Sport1.de ինտերնետային կայքէջը:
Եթե պորտուգալացին, այնուամենայնիվ, հայտնվի Բոսֆորի ափերին, ապա «Վերդերը» կստանա մոտ երկու միլիոն եվրոյի չափ փոխհատուցում, իսկ թուրքական ակումբի հետ Ալմեյդան եռամյա պայմանագիր կստորագրի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 545 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

 Իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հայ հարձակվող Եղիա Յավրույանը հունվարին կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները:
Արդեն հայտնի է, որ թիմի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը նոր ֆուտբոլիստներ է փնտրում, որպեսզի  հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի Յավրույանի դիրքը, ով հիասթափեցնում է մարզչին` չկարողանալով օգտագործել մի շարք նպաստավոր պահեր:
Հիշեցնենք, որ «Բնեյ Յեհուդայի» կազմում 28-ամյա հայ հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Սա շատ վատ արդյունք է Եղիայի համար, ով ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էր իսրայելական առաջին լիգայի լավագույն հարձակվողը:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 568 | Добавил: Hartsat | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

"Մանչեսթեր Սիթիի" երիտասարդ հարձակվող Մարիո Բալոտելլին Tuttosport պարբերականի քվեարկության արդյունքում ճանաչվել է ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ: "Այս մրցանակը իմ նպատակն էր և ես հասա դրան: Մոտակա ժամանակներում կփորձեմ ստանալ նաև ոսկե գնդակը, իսկ դրա մասին ես երազում եմ այն ժամանակվանից, ինչ սկսել էի ֆուտբոլում առաջին քայլերը կատարել: Դա առավել քան ռեալ նպատակ է, քանի որ ինձնից լավ տվյալ պահին խաղում է միայն Մեսսին",-նշել է համեստությամբ ոչ մի կերպ աչքի չընկնող սևամորթ իտալացին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 619 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)

Ֆրանսիացի տաղանդավոր 19-ամյա խաղացողը նոր պայմանագիր է ստորագրել "Չելսիի" հետ, համաձայն որի կմնա ակումբում մինչև 2015թ.-ը, այս մասին տեղեկացնում է "Արիստոկրատների" պաշտոնական կայքը: ""Չելսի" տեղափոխվելուց հետո, երբ ես ընդամենը 16 տարեկան էի, ես նպատակ եմ դրել իմ առջև խաղալ առաջին թիմում: Այժմ լավ հնարավորություններ ունեմ այնտեղ խաղալու համար և ոչ մի ուրիշ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունեմ":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 526 | Добавил: mu | Дата: 22.12.2010 | Комментарии (0)