Home » 2010 » Դեկտեմբեր » 22 » Ջոնաթան Վութգեյթը հնարավոր է խաղա այս մրցաշրջանում
18:27
Ջոնաթան Վութգեյթը հնարավոր է խաղա այս մրցաշրջանում
"Տոտենհեմի" մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերով Վութգեյթը կարող է վերադառնալ այս մրցաշրջանում: Վութգեյթը, ով շուրջ մեկուկես տարի է չի կարողանում խաղադաշտ դուրս գալ` վնասվածքների պատճառով, արդեն սկսել է թեթև վարժություններ կատարել, ու գրեթե անհետացել են ծանր վնասվածքի հետքերը. ընդհանրապես խաղացողի կարիերան լուրջ վտանգի տակ էր այդ վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես երևում է, հույսեր դեռևս կան:
Հարի Ռեդնապը skysports.com-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վութգեյթը հաղթահարել է դժվարությունները և այժմ վերականգնման փուլում է, ու մարզիչը հույս ունի, որ նա կվերականգնվի մինչ մրցաշրջանի ավարտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 569 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0