Սկսենք Անգլիայից` "Սանդերլենդը" հաղթում է "Բոլթոնին" ու հայտնվում 6-րդ հորիզոնականում, "Բլեքբեռնը" ոչ-ոքի է խաղում "Վեսթ Հեմի" հետ`1-1, ձյունը հետաձգում է ֆուտբոլային մեծ ներկայացումը "Սթեմֆորդ Բրիդջում": Տեղափաոխվենք Իսպանիա, որտեղ "Բարսան" հերթական հինգ գնդակն է ուղարկում "Էսպանյոլի" դարպասը, "Վալենսիան" արտագնա խաղում երեք միավոր է կորզում "Ռեալ Սոսյեդադից": Իսկ Իտալիայում "Միլանի" հաղթարշավը կասեցված է "Սան Սիրոյում" հռոմեական "Ռոմայի" կողմից: Ահա և Գերմանիա հասանք. Ռաուլի հեթ-տրիկը ամանորյա նվեր է մատուցում "Շալկեի" երկրպագուներին, "Բորուսսիայի" անպարտելի հանդիպումներն ավարտվեցին Ֆրանկֆուրտում, իսկ "Վոլֆսբուրգը" և "Հոֆֆենհայմը" խաղաղ ելքով ավարտեցին հանդիպումը: Այժմ ձյունառատ Ֆրանսիայում ենք, որտեղ Նենեի դուբլը բավարար չէր "ՊՍԺ"-ին հաղթելու համար "Մոնակոյին"`2-2: Եվ վերջապես առատ ձյունը հասնում է նաև Շոտլանդիա ու թույլ չի տալիս "Սելթիկին" ու "Ռեյնջերսին" անցկացնել իրենց հերթական հանդիպում
...
Կարդալ ավելին
|
"Ինտերի" սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչն աշխարհի ակումբային առաջնության հաղթանակը նվիրել է ակումբի սեփականատեր Մասիմո Մորատտիին: Սերբ խաղացողը շատ ուրախ տրամադրությամբ էր ներկայացել այսօրվա մամուլի ասուլիսին, որի ժամանակ բարձր է գնահատել թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքը` նշելով. "Բենիտեսը մեծ պրոֆեսիոնալ է: Նրան ժամանակ է պետք, սպասեք մինչև մրցաշրջանի վերջ ու կհամոզվեք իմ խոսքերի իրավացիությանը": Այս մասին հաղորդում է Football Italia ռադիոալիքը:
|
Անգլիական "Նյուքասլի" նախկին գլխավոր մարզիչ Ալան Շիրերը մերժել է "Բլեքբեռնի" գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու առաջարկը: Հիշեցնենք, որ "Բլեքբեռնը" Շիրերի ակումբն է եղել 1994-95թթ., այստեղ նա ձևավորվել ու կատարելագործվել է որպես խաղացող, բայց չի ցանկանում վերադառնալ հարազատ տուն մարզչական գործունեության համար:
|
"Այս տարին դարձավ լավագույնը իմ կարիերայում: Ես կգնահատեի ինձ 11 միավոր 10-ի փոխարեն: Ես հաղթել եմ բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցել եմ: "Ռեալ" Մադրիդի հետ մենք շարունակում ենք պայքարը չեմպիոնական բոլոր մրցարշավերում: "Լա լիգայում" մենք դեռ կարող ենք հաղթել: Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններում մենք 1/8 եզրափակիչում ենք: Այնպես որ,մրցաշրջանը մեզ համար կարող է կատարյալ լինել",-այսպես է գնահատել իրեն "Յուրահատուկը":
|
Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն հերթական հաճոյախոսություններն է շռայլել "Մանչեսթեր Յունայթեդի" մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ. "Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչը Սըր Ալեքսն է: Նա այնքան երկար է մի թիմի հետ աշխատել, որ թվում է, թե հենց նա է թիմը, նրա խորհրդանիշը: Շատ կարևոր է, որ այդքան տարի "Յունաթեդը" միշտ տարբեր ձեռագրերով է խաղացել. սա ուղղակի փայլուն է: Նա փոփոխել է թիմի խաղացողներին, ստեղծել աստղերի, նա շատ մեծ օգուտ է տվել "կարմիր սատանաներին": Անխոս նա լավագույնն է, ու մաղթում եմ դեռ երկար կարիերա. նրա վառոդը դեռ մի 20 տարի էլ կհերիքի, որ թիմը նորանոր բարձունքների հասցնի":
|
Բրազիլական "Ինտերնասիոնալի" դարպասապահ Ռոբերտո (Պատո) Աբոնդանսիերին աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան: 38-ամյա արգենտինացին իր վերջին հանդիպումն անցկացրեց երեկ` աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Հիշեցնենք, որ Աբոնդանսիերին իր երկրի ազգային ընտրանու կազմում մասնակցել 49 հանդիպման, ընդ որում 2006թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ եղել է իր ազգային թիմի հիմնական դարպասապահը: Ակումբային երկար կարիերայի ընթացքում Պատոն խաղացել է արգենտինական "Ռիվեր Փլեյթում" և իսպանական "Խետաֆեում":
|
Goal.com-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են համալրել "Ռեալը" ձմռանը. Պաշտպաններ` Պատրիս Էվրա-"Մանչեսթեր Յունայթեդ" Էշլի Քոուլ-"Չելսի" Դավիդ Սանտոն-"Ինտեր" Ֆաբիո Կոենտրաո-"Բենֆիկա" Կիսապաշտպաններ` Խավիեր Պաստորե-"Պալերմո" Գարեթ Բեյլ-"Տոտենհեմ" Հարձակվողներ` Կառլես Տեվես-"Մանչեսթեր Սիթի" Էդին Ջեկո-"Վոլֆսբուրգ" Ասամոա Գյան-"Սանդերլենդ" Սամուել Էտո'ո-"Ինտեր" Գաբրիել Միլիտո-"Ինտեր"
|
"Էրկուլեսում" վարձավճարով հանդես եկող 23-ամյա հոլանդացի Դրենտեն, ով բավականին հաջող մրցաշրջան է անցկացնում, ցանկանում է նորից վերադառնալ Մադրիդ. " "Ռեալը" գրանդ ակումբ է և այդ թիմը միշտ մի գլուխ բարձր է բոլոր թիմերից, այդ պատճառով "Ռեալում" խաղալ այնպես, ինչպես "Էրկուլեսում", շատ դժվար է": Դրենտեն նշել է, որ կանի ամեն ինչ "Արքայական ակումբ" վերադառնալու համար:
|
Այն, որ Տևեսը ցանկանում է հեռանալ "Սիթիից" գաղտնիք չէ, ու մենք էլ այդ մասին գրել ենք. Տևեսը խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Մանչինիի հետ: Արդյոք "Յունայթեդը" հետ կընդունի այն խաղացողին, ով մի վայրկյան անգամ չի զղջում "Օլդ Տրաֆֆորդը" լքելու համար: Անգլիական լրատվամիջոցները Տևեսին անդադար ուղարկում են տարբեր թիմեր, այդ թվում և "Յունայթեդ": Սըր Ալեքսի պատասախանը չուշացավ`առավոտյան տված հարցազրույցում Սըր Ալեքսը բացառեց Տևեսի վերադարձը: Հ.Գ. Տևեսը, եթե համաձայնության չգա թիմի ղեկավարության հետ, հավանաբար ամռանը կլքի թիմը: Հավանական տարբերակներից մեկը Մադրիդի "Ռեալն" է, որտեղ Տևեսն ավելի մոտ կգտնվի իր ընտանիքին, կամ միգուցե արգենտինացին կվերադառնա Արգենտինա, ինչի մասին Կառլիտոսը վերջին շրջանում շատ էր խոսում:
|
Երեկ կայացավ գերմանական Բունդեսլիգայի հերթական տուրը: Գելզենկիրխենի "Շալկե 04" թիմը հյուրընկալել էր Լուկաս Պոդոլսկու "Քյոլնին": Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով, ընդ որում հեթ-տրիկի հեղինակ դարձավ "Ռեալի" նախկին լեգենդար հարձակվողը`Ռաուլը, ում գոլերի թիվը հասավ 11-ի անցկացրած 19-ը խաղում:
|
|