Home » 2010 » Դեկտեմբեր » 27

Համաձայն գերմանական  Transfermarkt.de կայքի Հայաստանի ազգային հավաքականում  տրանսֆերային ամենաբարձր արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանը. «Հանքափորների» կազմում հանդես եկող Մխիթարյանի տրանֆերն արժե 4 միլիոն եվրո (Հենրիխը Շախտյոր է տեղափոխվել 7.5 միլիոն դոլարի դիմաց): Դանիական Ռանդերսի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի տրանսֆերը գնահատված է 1 միլիոն, իսկ Մարկոս Պիզելիի ու Արարատ Առաքելյանի համար նշված է 600 հազար եվրո:

Transfermarkt.de-ի համաձայն, Հայաստանի հավաքականում ընդգրկված 20 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի է: Հարկ է նշել, որ մեր ազգայինի ընդհանուր արժեքը երբեք չէր անցել 10 միլիոնի սահմանագիծը:

ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում Հայաստանի մրցակիցներից ամենաթանկը Ռուսաստանի ընտրանին է, որի 27 ֆուտբոլիստները գնահատված են 220 միլիոն եվրո: Սլովոկիայի 29 ֆուտբոլիստներն արժեն 94 միլիոն, Իռլանդիայի 23 ֆուտբոլիստները` 82 միլիոն, Մակեդոնիայի ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 636 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները հաշվարկող գերմանական հայտնի կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների հերթական ցանկը: Ըստ այդ ցանկի ամենաթանկը "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին է, 2-րդը Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակվող Կրիստիանո Ռոնալդոն է, և այսպես շարունակ: Այդ ցուցակում տեղ են գտել 4 "Բարսելոնայի" ֆուտբոլիստ, 3 Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստ, 2-ական ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Իտալիայի և Գերմանիայի առաջնություններում, 4 ֆուտբոլիստ Անգլիայի առաջնությունից: Լավագույն 15 ֆուտբոլիստների ընդհանուր գումարը կազմում է 803 մլն եվրո, որը 73 մլն եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Աշխարհի ամենաթանկ 15 ֆուտբոլիստների ցուցակը հետևյալն է.

1. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 100 միլիոն եվրո

< ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 617 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Ֆրանսիական ճանաչված Equipe հանդեսը կազմել է 2010թ.-ի խորհրդանշական ակումբը, ըստ որի այդ ակումբում ընդգրկվել են 5 "Բարսելոնի" ֆուտբոլիստ, 3 Միլանի "Ինտերի" ֆուտբոլիստ, 1-ական Մադրիդի "Ռեալի",Մյունխենի "Բավարիայի" և "Բենֆիկայի" ֆուտբոլիստ:
Խորհրդանշական հավաքականը հետևյալն է.

Իկեր Կասիլիաս (Ռեալ Մ.)
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 563 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Վերջին ժամանակներս, ինչպես գիտեք, երկրագնդի վրա տեղի են ունենում եղանակային փոփոխություններ, որոնց պատճառով մարզական կյանքում անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում: Այս երևույթի մի վառ օրինակ է գերմանական "Շալկե 04" ակումբի "Veltins Arena" մարզադաշտը, որի տանիքը քանդվել է առատ ձյան պատճառով:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 541 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Վերջին ժամանակներս խոսքեր էին պտտվում այն մասին, որ բրազիլացի Կական, ով խաղում է Մադրիդի "Ռեալում", հնարավոր է տեղափոխվի Միլանի "Ինտեր": Իսպանական Marca-ին տված հարցազրույցում բրազիլացի կիսապաշտպանը հերքեց "Ռեալից" "Ինտեր" տեղափոխվելու մասին տարածված լուրերը և նշեց, որ իրեն շատ լավ է զգում "Ռեալում" և չի պատրաստվում հեռանալ ակումբից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 565 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Համաձայն Caught Ottside հրատարակչության անգլիական գրանդ "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան ֆրանսիացի Լասսանա Դիարային: Հաղորդվում է, որ "կարմիր սատանաների" ղեկավարությաունը Լասսի համար պատրաստ է վճարել 12 մլն ֆունտ: Խաղացողն անձամբ չի բացառում այդ տարբերակը: Նշենք, որ նրա պայմանագիրը արքայական ակումբի հետ ավարտվում է 2013թ.-ին, իսկ Դիարրան այս մրցաշրջանում "Ռեալի" կազմում անցկացրել է 10 հանդիպում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 554 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ձմեռային տրանսֆերային պատուհանում հույս չունի, որ Աբրամովիչը գումար կտրամադրի ակումբի համար նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Ակումբի ավագ Ջոն Թերին ասել է, որ այժմյան "Չելսիի" կազմն ամենաթույլն է, քանի որ ակումբում վաղուց է, որ նոր ձեռքբերումներ չեն հայտնվում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 568 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Goal.com կայքի հաղորդմամբ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" հնարավոր է ձեռք բերի ֆրանսիական "Լիլ" ակումբի բելգիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարին: Նախատեսվում է, որ 19-ամյա բելգիացին կփոխարինի Ռայան Գիգզին, ով ցանկանում է ավարտել կարիերան: Նշենք, որ Ազարով հետաքրքրված են Մադրիդի "Ռեալը", "Լիվերպուլը" և "Արսենալը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 601 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել. "Ես երբեք ազգային հավաքական չեմ մարզի, քանի որ ես պատկանում եմ այն մարզիչների խմբին, ովքեր պատրաստ են մեկ շաբաթվա ընթացքում երկու, երեք և ավելի խաղ անցկացնել և դրանից հաճույք ստանալ": Մոուրինյոն ասել է նաև, որ կցանկանա "Ռեալում" մնար մինչև իր պայմանագրի ավարտը, որն ավարտվում է 2010թ.-ին: Նա նշել է, որ ինքը հաճույք է ստանում "աստղային" ակումբներ մարզելուց, քանի որ այդ դեպքում մեծ պատասխանատվություն ես զգում: Իսկ վերջում ավելացրել է,որ ինքը ակումբում մնում է այնքան ժամանակ, մինչև որ մի քանի տիտղոսներ չնվաճի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 619 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Վալենսիան" ցանկանում է իր հարձակվողական գիծն ուժեղացնել ֆրանսիական "Լորյանի" երիտասարդ հարձակվող Կեվին Գամեյրոյով, իսկ վերջինիս պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Այդ պատճառով երիտասարդ ֆրանսիացու տեղափոխությունն Իսպանիա շատ հավանական է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 579 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Միլանի "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հոլանդական Telegraff պարբերականի հարցման արդյունքում ճանաչվել է որպես Հոլանդիայի 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքները հետևյալն է.
  1. Ուեսլի Սնեյդեր (38%)
  2. Մաարտեն Ստեկելենբուրգ (14%)
  3. Արյեն Ռոբեն (8%)
  4. Ռաֆայել վան դեր Վարտ  ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 576 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Անգլիական Daily Mail պարբերականի հաղորդմամբ "Մանչեսթեր Յունայթեդը" շուտով կարող է ձեռք բերել "Լիվերպուլի" իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնային: "Կարմիր սատանաները" այս քայլին են դիմում, քանի որ Էդվինը ցանկանում է ավարտել կարիերան, իսկ նրան փոխարինողը կարող է իսպանացին լինել: Ռեյնայի տրանսֆերի համար "Լիվերպուլի" ղեկավարությունը 20 մլն ֆունտ է ցանկանում, իսկ "Յունայթեդը" չի ցանկանում այդպիսի գումարներ ծախսել, այդ պատճառով այս տրանսֆերը այդքան էլ հավանական չէ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 633 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է, որ "Ասթոն Վիլլայի" հետ հանդիպմանը, որի ժամանակ խաղի մեծ մասը "Տոտենհեմը" խաղում էր 10 հոգով, վճռական էր իր երկրորդ գոլը, որից հետո ֆուտբոլիստը սկսեց հավատալ իր ակումբի հաղթանակի վրա: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով "Տոտենհեմի" հաղթանակով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 621 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Գերմանիայում մեծ հեղինակություն ունեցող Kicker պարբերականը Գերմանիայի 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը շնորհել է Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" կիսապաշտպան Բաստյան Շվայնշտայգերին: Հենց ինքը` 26-ամյա ֆուտբոլիստը, նշում է, որ նախորդ մրցաշրջանն իր համար կարևոր էր, քանի որ նա հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դարձավ Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի հաղթող, լավ հանդես եկավ ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 569 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական, ով ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակ դուրս չէր գալիս խաղադաշտ, արդեն ապաքինվել է և պատրաստ է մասնակցել հունվարի 3-ին կայանալիք "Խետաֆեի" դեմ հանդիպմանը, սակայն բժիշկները նշում են, որ բրազիլացին պատրաստ է ամբողջական հանդիպում անցկացնել հունվարի 6-ին, երբ մադրիդցիները Իսպանիայի գավաթի շրջանակներում "Լևանտեի" դեմ կանցկացնեն պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ, իսկ առաջին հանդիպումն ավարտվել էր "Ռեալի" 8:0 ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարիերան ցանկանում է ավարտել ԱՄՆ-ում, իսկ եվրոպական վերջին ակումբը, ում կազմում կխաղա, "Միլանը" կլինի և "Միլանի" հետ ունեցած պայմանագրի ավարտից հետո կտեղափոխվի ԱՄՆ: Նա նշել է, որ կարիերայի ավարտից հետո երևի մարզիչ դառնա, սակայն դա հաստատ չե, քանի որ շատ բան կարող է պատահել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 566 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

AS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան Ռուբեն դե լա Ռեդը մասնակցել է բարեգործական նպատակներով անցկացվող խաղին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ավարտեց կարիերան սրտի հիվանդություն ունենալու պատճառով, ով 2008թ.-ին խաղի ժամանակ խաղադաշտում ուշագնաց էր եղել :
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 602 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Հոլանդական "Այաքսի" և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը AS պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Այաքսում" իր մոտ այլևս առաջխաղացում չի նկատվում և ցանկանում է տեղափոխվել իսպանական որևէ ակումբ ու խաղալ Իսպանիայի առաջնությունում: Հիշեցնենք, որ վերջերս Սուարեսը լրատվամիջոցներին ասել էր, որ Հոլանդիայում կմնա մինչև հաջորդ մրցաշրջան:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 589 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Բիրհմինգեմի" գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ թիմը ցանկանում է վարձավճարով ձեռք բերել "Տոտենհեմի" հարձակվող իռլանդացի Ռոբբի Քինին, իսկ վարձավճարը հետագայում կարող է դառնալ ձեռքբերում: Նշենք, որ Քինն այս մրցաշրջանում շատ քիչ խաղային փորձ ունի, և դա է պատճառը, որ հենց ֆուտբոլիստն է ցանկանում է հեռանալ ակումբից:Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Քինին ցանկանում էր ձեռք բերել "Վեսթհեմը", սակայն կողմերը համաձայնուրյան չեկան:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 530 | Добавил: Hayk | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համամիտ է Ֆաբրեգասի հետ այն հարցի շուրջ, թե իրենք վախենում էին Յունայթեդից, այդ պատճառով պարտվեցին. "Ես հարգում եմ իմ խաղացողների կարծիքները: Սեսկը մեծագույն ֆուտբոլիստ է, և այդ կարգի ֆուտբոլիստները պետք է նաև ինքնաքննադատաբար վերաբերվեն սեփական խաղին: Միայն նման դեպքում է հնարավոր վերացնել սխալները և առաջ շարժվել": Վենգերը չէր կարող չխոսել այսօր կայանալիք"Չելսիի" դեմ անչափ կարևոր հանդիպման մասին. "Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ Անչելոտիի թիմը կձախողեր այսքան հանդիպումներ, սակայն նրանցից ամեն ինչ սպասելի է, և մեզ այսօր մեծ հանդիպում է սպասվում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 606 | Добавил: mu | Дата: 27.12.2010 | Комментарии (0)

"Սանդերլենդի" գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը "Յունայթեդից" կրած պարտությունից հետո գովասանքի խոսքեր է ասել իրեն հարազատ ակումբի հասցեին. "Յունայթեդը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, և մենք հնարավորություն չունեինք միավորներ տանելու "Օլդ Թրաֆորդից": Հատկապես խայլուն ստացվեց "Յունայթեդի" խաղի առաջին խաղակեսը. դա իմ կարծիքով "Յունայթեդի" այս մրցաշրջանի լավագույն խաղակեսն էր: Եթե չեմ սխալվում Սըր Ալեքսի թիմը արդեն 6-րդ տարին է, ինչ չի իջնում առաջին-երկրորդ հորիզոնականներից: Բոլորը գիտեն, որ Յունայթեդը շատ ավելի լավ է անցկացնում 2-րդ խաղաշրջանը" և ,հավանաբար, հենց "Մանչեսթերը" կդառնա Պրեմիեր լիգայի հաղթող, ինչին ես ամենևին դեմ չեմ":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 546 | Добавил: mu | Дата: 27.12.2010 | Комментарии (0)