Home » 2010 » Դեկտեմբեր » 25
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկանում է վերադառնալ հավաքական, սակայն միայն այն ժամանակ, երբ իրենց պաշտոններից կհեռացվեն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան և երկրի հավաքականի մենեջեր Կառլոս Բիլարդոն: Հիշեցնենք, որ ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո Դոն Դիեգոն, նոր պայմանագրի առաջարկ չստանալով, հրաժարական էր ներկայացրել ղեկավարությանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 607 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արիեն Ռոբենը հունվարի 15-ին խաղադաշտում կլինի: Հիշեցնենք, որ հոլանդացին ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ծանր վնասվածք էր ստացել, որի պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ ապաքինման փուլում է գտնվում և միայն վերջին ժամանակներում է սկսել մասնակցել մարզումներին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 595 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Իսպանական "Բարսելոնան" հայտարարել է այն ակումբների ցուցակը, որոնց հետ 2011թ.-ի ամռանը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Ըստ այդ ցուցակի 2011թ.-ի հուլիսի 30-ին Ամերիկայում կկայանա "Բարսելոնա"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը, որը սպասվում է, որ կլինի շատ խոստումնալի: "Բարսելոնը" ընկերական հանդիպումներ կունենա նաև իտալական "Միլանի" և մեքսիկական "Ամերիկայի" հետ: Հիշեցնենք, որ "կապտանռնագույններն" ու "կարմիր սատանաները" կարող են հանդիպել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, քանի որ երկու ակումբներն էլ անցել են 1/8 եզրափակիչ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 563 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

"Մանչեսթեր Սիթին" վաղուց էր ցանկանում իր կազմում տեսնել "Վոլսբուրգի" ռմբարկու Էդին Ջեկոյին, սակայն  երբ "Վոլսբուրգը" Ջեկոյի համար պահանջեց 45 մլն եվրո, "քաղաքաբնակները" ետ կանգնեցին իրենց մտքից, և այժմ կրկին աչք են դրել "Լիվերպուլի" և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վրա, ում արդեն վաղուց է, որ ցանկանում են ձեռք բերել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 607 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Ամստերդամի "Այաքսը", ուր հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը, Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաղթանակի է հասել "ԱԶ Ալկմարի" նկատմամբ 1-0 հաշվով և դուրս է եկել 1/4 եզրափակիչ, իսկ այդ խաղի միակ գոլի հեղինակ դարձած Սուլեյմանին 89-րդ րոպեին փոխարինել է մեր հայրենակիցը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 619 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Լիվերպուլի" երկրպագուները գոհ չեն Ռոյ Հոջսոնից և ցանկանում են, որ ակումբ վերադառնա նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով մշտականապես վերադարձել է Լիվերպուլի իր առանձնատունն այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արվել Մասսիմո Մորրատիի կողմից: "Լիվերպուլի" երկրպագուները գնացել են Ռաֆայի առանձնատան մոտ և բարձրագոչ վանկարկումներով պահանջել են նրա վերադարձը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 629 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Բրազիլական "Կորինտիանսի" ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսը, չնայած, որ արդեն 37 տարեկան է, շարունակում է իր մրցելույթներով երջանկացնել "Կորինտիանսի" երկրպագուներին: Վերջին հարցազրույցի ժամանակ ֆուտբոլիստը նշել է, որ հաջորդ տարի ցանկանում է ավարտել կարիերան և իր համար հիանալի կլիներ, երբ դառնար Լիբերտադորեսի գավաթի հաղթող և նվաճեր Պաուլիստան կամ Բրազիլիերոն: Հիշեցնենք, որ շատ քիչ են այն ֆուտբոլիստները, ովքեր դարձել են և Չեմպիոնների լիգայի հաղթող, և Լիբերտադորեսի գավաթի հաղթող:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 557 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Գերմանիայի ազգային հավաքականի և գերմանական "Բայերի" կիսապաշտպան Միքայել Բալլակը Bild պարբերականին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մեկ անգամ չէ մտածել խաղակոշիկները մեխից կախելու մասին: Բալլակը նշել է, որ այս մրցաշրջանն իր համար հաջողակ չէր, քանի որ իրեն անընդհատ հետևում էին վնասվածքները, ուստի եկել է այն եզրակացությանը, որ դեռ ժամանակը չէ կարիերան ավարտելու համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 550 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Գերմանական "Քյոլնի" հարձակվող Լուկաշ Պոդոլսկին այս ձմռանը կարող է տեղափոխվել թուրքական "Գալաթասարայ" ակումբը: Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողի նախնական տրանսֆերը գնահատվել է 7 մլն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 578 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

L`Equipe պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական "Մարսելի" կիսապաշտպան Վալբուենան ճանապարհա-տրանսպորտային պատահարի է ենթարկվել, երբ Սուրբ ծննդյան տոների առիթով վերադառնում էր հարազատ Բորդո քաղաքը: Ճանապարհի սայթաքուն լինելու պատճառով մեքենան կորցրել է կառավարելիությունը և հարվածել է ճանապարհային պատնեշին: Պարբերականը նշում է, որ Վալբուենան ծանր վնասվածքներ չի ստացել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 595 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

FootballPress պարբերականը հայտնում է, որ Միլանի "Ինտերը" ձմեռային տրանսֆերային պատուհանում ցանկանում է ձեռք բերել "Ֆիորենտինայի" առաջատար Ռիկարդո Մոնտոլիվոյին: 25-ամյա մարզիկի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2012թ.-ի ամռանը, ուստի "մանուշակագույնների" ղեկավարությունը ցանկանում է նրան վաճառել ձմռանը, քանի դեռ նրա տրանսֆերային գինն անկման չի ենթարկվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 609 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

"Բարսելոնայի" սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարրետան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ հոլանդական "ՊՍՎ"-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի ձեռքբերումը "Բարսայի" համար մինչև մրցաշրջանի վերջը կլինի առաջինն ու վերջինը: Նա նշել է, որ Իբրահիմին ձեռք բերեցին,քանի որ վերջացել էր նրա պայմանագիրը "ՊՍՎ"-ի հետ, և նրան անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ընտելանա ակումբի ֆուտբոլիստների հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 603 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" կիսապաշտպան Ռոնալդինյոն  El Mundo Deportivo պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Ոսկե գնդակին" պիտի արժանանա Խավին: Ռոնին նշել է, որ ինքը "Բարսայի" կազմում խաղացել է Խավիի հետ և գիտի նրա դերը խաղադաշտում ինչպես "Բարսայի", այնպես էլ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Ըստ Ռոնիի Խավին երևի աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որ կարողանում է իր գործը կատարել առանց սխալների: 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 595 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

"Սանդերլենդի" հարձակվող Ասամոա Գյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ վաղուց էր սպասում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ հանդիպմանը, քանի որ փոքր ժամանակ ինքը երկրպագում էր "կարմիր սատանաներին", իսկ իր կուռքը ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Էրիկ Կանտոնան էր: Նա նշել է, որ հույս ունի այդ խաղում դառնալ գոլի հեղինակ և մարզաշապիկով փոխանակվել "Մանչեսթերի" որևէ խաղացողի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 578 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթին", որը վաղուց էր ցանկանում ձեռք բերել պորտուգալական "Բենֆիկայի" պաշտպան Դավիթ Լուիսին, արդեն հունվարին ցանկանում է իր կազմում տեսնել 23-ամյա պաշտպանին: Հավաստի աղբյուրները նշում են, որ "քաղաքաբնակները" Լուիսի համար առաջարկել են 21 մլն ֆունտ և "արծիվներից" սպասում են պատասխանի: Նշենք նաև, որ Լուիսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:  
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 543 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

"Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեո Մեսսին կարծում է, որ "Ոսկե գնդակի" դափնեկիրը կդառնա Խավին կամ Ինյեստան: Goal.com-ին տված հարցազրույցում Մեսսին նշել է, որ նախորդ մրցաշրջանն իր համար փայլուն անցավ, սակայն ձախողեց  Հարավաֆրիկյան Հանրապետությունում  կայացած աշխարհի առաջնությունը, որի պատճառով ինքն արժանի չէ "Ոսկե գնդակին": Մեսսին նշել է նաև, որ այժմ իր նպատակն է դառնալ Ամերիկայի չեմպիոն, որը հաջորդ տարի կկայանա Արգենտինայում:             
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 633 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալը" հետաքրքրված է գերմանական Դորտմունդի "Բորուսիայի" ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայով: Marca պարբերականը նշում է, որ իսպանական ակումբի ներկայացուցիչը Բուդեսլիգայում Դորտմունդի "Բորուսիայի" անցկացրած վերջին խաղերում հետևել է ճապոնացուն:  
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 620 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

"Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կարիերայի ավարտից հետո ցանկանում է մնալ "կապտանռնագույնների" հետ. "Իմ կյանքն առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում:Կարիերայիս ավարտից հետո կցանկանայի դառնալ "Բարսայի" ֆիզպատրաստության մարզիչը": 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 586 | Добавил: Hayk | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե հավատում է, որ հենց ինքը կստանա այս տարվա լավագույն մարզչի մրցանակը. տեղեկացնում է իսպանական ESPN Soccernet-ը: "11 ամսվա ընթացքում իմ գլխավորած թիմերը 57 խաղ են անցկացրել, հաղթել են երեք տիտղոս՝ այդ թվում ամենակարևոր տիտղոսը՝ Չեմպիոնների լիգան: Ես հաղթել եմ այն ամենը, ինչ կարող էի: Իմ ֆուտբոլիստները պարզապես ֆիզիկապես չէին կարող այլ տիտղոս նվաճել: Կա արդյո՞ք ինձնից արժանավորը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 557 | Добавил: Hartsat | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

«Футбол style» ուկրաինական   ամսագիրը ներկայացրել է Ուկրաինայի 2010թ. առաջնության լավագույն հիսուն ֆուտբոլիստների իր տարբերակը: Այստեղ 9-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Ամսագիրն Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել դոնեցկայն "Շախտյորի" ավագ խորվաթ  Դարիո Սռնային: Երկրորդ տեղում Մխիթարյանի թիմակից Դուգլաս Կոստան է, իսկ երրորդը ևս մեկ հանքափոր` Վիլլիանը: «Շախյտորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը եզրափակել է լավագույն տասնյակը:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 566 | Добавил: Hartsat | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակել է 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մանրամասները:  2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչված Կառլեն Մկրտչյանը ("Փյունիկ")` վաստակելով 242 միավոր, երկրորդ տեղում է հայտնվել Գևորգ Ղազարյանը ("Փյունիկ")` 176 միավոր, իսկ լավագույն եռյակում է հանգրվանել Հրայր Մկոյանը («Միկա»)` 64 միավոր:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 592 | Добавил: Hartsat | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրեց 2010թ. Հայաստանի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները, որում պարզ դարձավ, որ 2010թ. Հայաստանի լավագույն մարզչի կոչմանն արժանացել է Վարդան Մինասյանը` "Փյունիկ" ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:Նա հաղթել է  ձայների բացարձակ մեծամասնությամբ` վաստակելով 308 միավոր, երկրորդ տեղում է Արմեն Գյուլբուդաղյանցը ("Իմպուլս")` 98 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սևադա Արզումանյանը ("Ուլիս")` 71 միավոր:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 561 | Добавил: Hartsat | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" սեփականատեր Մասիմո Մորատտին ասել էր, թե Ռաֆա Բենիտեսին փոխարինած մարզչի անունը հայտնի կլինի միայն Սուրբ ծննդյան տոներից հետո: Այսօր քրիստոնյա կաթոլիկները ողջ աշխարհում նշում են Քրիստոսի ծնունդը, իսկ "Ինտերն" էլ իր պաշտոնական կայքում տեղադրել է հետևյալ մաղթանքն իր երկրպագուներին. "Այսուհետ, մինչև 2012թ. հունիսի 1-ը մեր ակումբի գլխավոր մարզիչը կլինի բրազիլացի մասնագետ Լեոնարդոն, ով հայտնի է "Միլանում" ունեցած իր ելույթներով: Նա մեկ տարի առաջ մեր քաղաքը ներկայացնող մեկ ուրիշ թիմի գլխավոր մարզիչն էր, բայց այսօր մերն է: Աջակցեք նրան ու օգնեք շուտ հարմարվելու մեզ":
Հ.Գ. Շնորհավորում ենք բոլոր ինտերիստաներին նոր մարզիչ ունենալու կապակցությամբ, բայց ցավում ենք Բենիտեսի համար, ում համար դեռ ավելի շատ են փակ դռները, քանի որ ներկայումս ոչ մի թոփ թիմ մարզիչ փոխելու մտադրություն չունի:
 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 577 | Добавил: Hartsat | Дата: 25.12.2010 | Комментарии (0)