Իսպանական հանրահայտ «Marca» թերթը կազմել
է անցնող տարվա լավագույն խաղացողներից բաղկացած խորհրդանշական
հավաքական: Այն կազմվել է ընթերցողների շրջանում անցկացված հարցումների
հիման վրա: Հավաքականի կազմի մեջ մտել են յոթ իսպանացիներ և վեց խաղացող
"Բարսելոնայից": Սա բոլորովին էլ զարմանալի չէ: Ահա, թե ինչպիսի տեսք ունի
խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ` Իկեր Կասիլյաս («Ռեալ»)
Պաշտպաններ` Մայկոն («Ինտեր»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Կառլես Պույոլ («Բարսելոնա»), Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»):
Կիսապաշտպաններ` Խաբի Ալոնսո («Ռեալ»), Չավի («Բարսելոնա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):
Հարձակվողներ` Լիոնել Մեսսի («Բարսելոնա») և Դավիդ Վիլյան («Բարսելոնա»):
...
Կարդալ ավելին
|
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր
Կասիլյասը գերմանական "Bild" թերթին տված հարցազրույցում գովել է
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" ֆուտբոլիստ Թոմաս
Մյուլերին: "Ռեալի" դարպասապահի խոսքերով, ինքն ուրախացել էր, երբ իմացել
էր, որ Մյուլերը չի խաղա Իսպանիայի դեմ 2010թ-ի աշխարհի առաջնության
կիսաեզրափակչի ժամանակ:
"Մյուլերը Գերմանիայի հավաքականի
լավագույն խաղացողներից մեկն է: Անգլիայի և Արգենտինայի հավաքականների դեմ
խաղում Թոմասը ցուցադրեց, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել մրցակիցների
համար: Նրա բացակայությունն այդ խաղում մեզ համար հաջողություն էր: Չեմ
բացառում, որ նա կարող էր գոլ խփել մեզ: Խոստովանում եմ, որ ես շատ
ուրախացա, երբ իմացա նրա որակազրկման մասին",-ասել է Կասիլյասը և հավելել, որ կցանականար մի օր "Ռե
...
Կարդալ ավելին
|
Արսեն Վենգերի սաներն անցած տարվա նման կրկին միավորներ կորցրին Նոր տարուց առաջ:
"Ուիգանի" հետ հանդիպման ժամանակ մինչև խաղի 81-րդ րոպեն "զինագործները" հաղթում էին 2-1 հաշվով. ուիգանցի Բեն Ուոթսոնի գոլին պատասխանել էին Արշավինն ու Բենդտները: Թվում էր, թե "Արսենալը" հեշտությամբ կհաղթի, նամանավանդ, երբ խաղի 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ուիգանցի Չարլզ Ն՛Զոգբիան: Խաղի ավարտին 9 րոպե էր մնում, երբ "Ուրգանի" հակագրոհի ժամանակ պատահաբար սեփական դարպասը գրավեց "զինագործ" Սկիլաչչին:
|
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասնակցությամբ ևս մեկ սկանդալային
իրավիճակ է առաջացել Մադրիդի օդանավակայաններից մեկում: Ինչպես հայտնի է,
Մոուրինյոն իր ընտանիքի հետ արձակուրդի էր մեկնել Նյու Յորք, որտեղից
վերադարձի ճանապարհին օդանավակայանում, մի լրագրող փորձել է լուսանկարել
պորտուգալացուն՝ ընտանիքի հետ միասին:
Մոուրինյոյին շատ է բարկացրել այդ ֆոտոլրագրողի պահվածքը, որ անընդհատ փորձում էր խցկվել ու նկարել "Յուրահատուկի" երեխաներին: Իսպանական
լրատվամիջոցները հայտնում են, որ Մոուրինյոն մոտեցել է ֆոտոլրագրողին,
հարվածել նրա պայուսակին՝ ասելով. «Սրանք իմ երեխաներն են, նրանց մոտ Ձեզ կարգին պահեք, ես Ձեր...
...
Կարդալ ավելին
|
Կատալոնական "Բարսելոնայի" ավագ Կառլոս Պույոլը վնասվածք է ստացել Կատալոնիա-Հոնդուրաս
հանդիպման ժամանակ (4-0), որի պատճառով ստիպված կլինի թերապևֆտիկ ապաքինման տասնօրյա
շրջան անցնել: Այսինքն` Պույոլը չի կարող իր թիմին օգնել "Լա Լիգայի" շրջանակներում կայանալիք
"Լևանտեի" հետ մրցավեճի ժամանակ, ինչպես նաև երկրի գավաթի՝ "Ատլետիկ" Բիլբաոյի հետ
պատասխան հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ գավաթային առաջին
հանդիպումը տեղի էր ունեցել "Նոու Կամպում" ու ավարտվել էր 0-0 հաշվով:
|
Իտալական "Պալերմոյի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի տպավորիչ խաղն նրա վրա է
կենտրոնացրել եվրոպական մի շարք անվանի ակումբների հետաքրքրասիրու-թյունը:
Խավիեր Պաստորեն Արգենտինայում վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարել
է, որ իրենով հետաքրքրված են ֆուտբոլային այնպիսի գրանդներ, ինչպիսիք են
"Բարսելոնան", Մադրիդի "Ռեալը" և "Չելսին":
«Հաստատում եմ "Բարսելոնայի", "Ռեալի" և "Չելսիի"՝ իմ նկատմամբ ունեցած
հետաքրքրության փաստը, սակայն դեռևս պատրաստ չեմ տեղափոխվել այդպիսի մեծ
ակումբներ: Ինձ լավ եմ զգում Պալերմոյում: Դեռևս 21 տարեկան եմ և ցանկանում
եմ դեռ մնալ իմ ակումբում»,- մասնավորապես ասել է Պաստորեն:
|
Վերջերս իտալական լրատվական կուլիսներում շարունակ խոսակցություններ են պտտվում բրազիլական ֆուտբոլի աստղ
Ռոնալդինյոյի անվան շուրջ:
Բրազիլական
"Գրեմիոն" և Ռոնալդինյոն նախօրոք համաձայնության էին եկել, որպեսզի ֆուտբոլիստն իր
կարիերան շարունակի այդ ակումբում: Սակայն "Միլանի" ղեկավարությունը
չցանկացավ համաձայնել այն պայմաններին, որոնք առաջ էր քաշել
Ռոնալդինյոն. մասնավորապես, նա ցանկանում էր, որ "Միլանը" ժամանակից
շուտ պայմանագիրը խզեր, ու որպես փոխհատուցում էլ վճարեր 3.2 միլիոն եվրո:
Այս հարցի շուրջ "Միլանի" դիրքորոշման մասին
տեղեկություններ է հաղորդել ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին: Նա "Football Italia"-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռոնալդինյոյի
տրանսֆերի խնդրին և ասել, որ Ռոնալդինյոյին ձեռք բերելու հ
...
Կարդալ ավելին
|
Իտալական "Միլանը" գտել է իր "նոր Կակային"՝ հանձին արգենտինական ֆուտբոլի նորահայտ
աստղ 18-ամյա երիտասարդ Էրիկ Լամելայի: Իտալական ակումբը համաձայնության է եկել
արգենտինական "Ռիվեր Փլեյթ" ակումբի ղեկավարության հետ և 15 միլիոն եվրոյի
դիմաց "Սան Սիրոյի" ապագա «բնակիչ» դարձրել Լամելային, հետագայում տրանսֆերի գնին կարող է կցվել ևս 5 մլն եվրո:
Էրիկ Լամելան իր տարիքային խմբում ամենախոստումնալից ֆուտբոլիստն է ոչ
միայն Արգենտինայում, այլ նաև ողջ Լատինական Ամերիկայում: Նա հիանալի
մրցաշրջան անցկացրեց այս տարի "Ռիվեր Փլեյթի" հիմնական կազմում, որի
պատճառով էլ եվրոպական մեծ թվով թիմեր ցանկություն էին հայտնել նրան տեսնելու
իրենց կազմում:
Սակայն "Միլանին" հաջողվել է առաջ ընկնել բոլորից և համաձայնության գալ
արգենտինական կողմի հետ, որի արդյունքում Լամելան գալիք ամռանն արդեն
կտեղափոխվի "Միլան":
...
Կարդալ ավելին
|
Երեկ կայացավ անգլիական "Պրեմիեր" լիգայի հերթական տուրի վերջին հանդիպումը. "Չելսին" սեփական դաշտում ընդունել էր "Բոլթոնին": Հիշեցնենք, որ "ազնվականները" վերջին 8 խաղերում վաստակել էին ընդամենը 2 միավոր: Կառլո Անչելոտտիի սաներն այս անգամ կարողացան վերջապես հաղթել: Միակ գոլի հեղինակ դարձավ Ֆլորան Մալուդան, երբ 61-րդ րոպեին խոցեց բոլթոնցիներ դարպասը:
|
|