Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sunday Mirror պարբերականը, "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է մի քանի խաղացողների գնել, որոնք կուժեղացնեն "Արիստոկրատներին": Սպասվում է, որ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի սեփականատիրոջը կներկայացնի ցանկալի խաղացողների իր ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում իտալական "Ինտերի" հոլանդացի փլեյմեյքեր Ուեսլի Սնեյդերի անունը կլինի: Թեև Սնեյդերը վերջերս է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, բայց դոն Կառլոն կարծում է, թե կկարողանա համոզել հոլանդացուն հայտնվել իր թիմում: Սնեյդերի տրանսֆերային ներկայիս գինը տատանվում է 25-35 մլն եվրոյի սահմաններում:
|
Այսօր իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ուիան Էմերին քննադատել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` նշելով, որ պորտուգալացին իրեն պահում է իսկական լացկան տղայի պես. "Շատ հաճախ մրցավարները սխալներ են թույլ տալիս, բայց մարզիչը չպետք է իջեցնի իր մակարդակը և սկսի աջ ու ձախ հայտարարել մրցավարական սխալները: Մոուրինյոյի վարքը շատ զարմանալի էր ինձ համար. նա կարծես լացկան լիներ: Ամեն դեպքում "Վալենսիան" բողոքելու ավելի մեծ տեղ ունի, բայց դե մենք տղաներ ենք, ունենք տղամարդկություն, ոչ թե ոմանց պես": Անշուշտ, սա անպատասխան չի մնա "Յուրահատուկի" կողմից, բայց թե ինչ կասի Մոուրինյոն... մի քիչ համբերություն է հարկավոր...
|
Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ մի քանի սենսացիոն ասեկոսեների.*** Այսօրվա ամենասենսացիոն լուրերըը ստացվեցին Իտալիայից: Նախ իտալական ԶԼՄ-ներից մեկը գրեց, թե "Ինտերի" գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հեռացվել է ակումբից, քանի որ ուլտիմատում էր ներկայացրել ակումբի նախագահ Մասիմո Մորատտիին` պահանջելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 3 թոփ մակարդակի խաղացողների: Բայց արի ու տես, որ սխալ ինֆորմացիա տարածում են նույնիսկ ամենահայտնի թերթերը` լսարանի ուշադրությունը գրավելու համար: Այս բանը պարզ դարձավ, երբ մի քանի ժամ առաջ Բենիտեսը մամուլի ասուլիս հրավիրեց` քննարկելու իր թիմի հաղթանակն Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Այս ժամանակ էլ նա լրագրողներին հայտնեց, որ ոչ մի հեռացում էլ չի եղել, դա լրագրողների հորինածն է, բայցև ավելացրեց, որ ինքը վստահ չէ, թե Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչման նվածումն ապահովագրե
...
Կարդալ ավելին
|
"Մանչեսթեր Յունայթեդի" վերջին ձեռքբերումը` Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդերս Լինդեգարդը սկսել է մարզումները նոր խաղընկերների հետ: 26-ամյա դարպասապահը "Յունայթեդի" հետ պայմանագիր էր ստորագրել նոյեմբերի 27-ին, սակայն պաշտոնապես թիմին կմիանա ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ: Լինդեգաարդը նշել է, որ "Յունայթեդում" հանդես գալը երազանք էր, բացի այդ թիմը մեծ հեղինակություն է վայելում իր երկրում: "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդներից Օլե Գունար Սոլսկյաերը հիացմունքի խոսքեր է շռայլել Անդերսի հասցեին և նշել, որ նա շատ լավ է խաղում ոտքով` ճիշտ փոխանցումներ կատարելով խաղընկերներին, ինչը հիշեցնում է սատանաների մեկ այլ լեգենդի` Էդվին Վան Դեր Սարին:
|
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս հայտարարել էր, որ իր աշխատանքը 2009-10թթ. մրցաշրջանում գնահատում է 10 միավորանոց սանդղակով 11 միավոր: Կատալոնական "Բարսայի" պաշտպան Դանի Ալվեշի պատասխանը չուշացավ. բրազիլացին "Բարսելոնայի" խաղը գնահատեց 10 միավորանոց սանդղակով 12 միավոր: Այնուհետև Ալվեշը խոսեց "Բարսելոնայի" հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին և նշեց, որ ինքը չի ուզում հեռանալ "Բարսայից", որն իր համար շատ թանկ ակումբ է, երազանքների թիմ: "Ես բավականություն եմ ստանում այս ակումբում հանդես գալով, կհեռանամ միմիայն այն դեպքում, եթե համաձայնության չգամ թիմի ղեկավարության հետ նոր պայմանագրի վերաբերյալ, բայց հավատացնում եմ երբեք "Ռեալ" չեմ տեղափոխվի":
|
"Ռեալ" Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկվա "Սևիլիայի" հետ խաղի հաղթանակից հետո նշել Է իր թիմի բարձրակարգ խաղի մասին, նաև Մոուրինյոն լրագրողներին է տրամադրել մրցավար Կառլոս Կլոս Գոմեսի սխալների ճշգրիտ թիվը` 13 մանր ու մեծ սխալներ: Այդ խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով: Միակ գոլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան` աչքի ընկնելով հանդիպման 76-րդ րոպեին: Հիշեցնենք, որ "Ռեալը" երկրորդ խաղակեսի մեծ մասը խաղում էր 10 հոգով. 63-րդ րոպեին խաղից հեռացվել էր Ռիկարդու Կարվալյուն: Հավելենք նաև, որ խաղի ավելացված ժամանակում հեռացվեց նաև սևիլիացի Մոհհամեդ Դաբոն:
|
Մրցաշրջանի սկզբում հենց Տուրեն էր "Սիթիի" ավագը, սակայն Տեվեսն, ինչպես այժմ, այն ժամանակ ևս խոսում էր թիմից հեռանալու մասին: Մանչինին ստիպված եղավ ամեն կերպ պահել Կառլիտոսին թիմում և ավագի թևկապը հանձնեց նրան, որի միջոցով ավելի էր կարևորվում արգենտինացու դերը քաղաքաբնակների կազմում: Սակայն Տեվեսի վերջին կամակորությունները լցրեցին Մանչինիի համբերության բաժակը, և իտալացի մասնագետը հայտարարեց, որ նման խաղացողը, ով փչացնում է թիմի մթնոլորտը, չի կարող ավագի թևկապ կրել: Այսօրվանից "Սիթիի" ավագը կոտդ'իվուարցի ավագ Տուրեն է` Կոլոն:
|
|