Home » 2010 » Դեկտեմբեր » 20 » Անդերս Լինդեգարդը սկսել է մարզվել նոր խաղընկերների հետ
20:12
Անդերս Լինդեգարդը սկսել է մարզվել նոր խաղընկերների հետ
"Մանչեսթեր Յունայթեդի" վերջին ձեռքբերումը` Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդերս Լինդեգարդը սկսել է մարզումները նոր խաղընկերների հետ: 26-ամյա դարպասապահը "Յունայթեդի" հետ պայմանագիր էր ստորագրել նոյեմբերի 27-ին, սակայն պաշտոնապես թիմին կմիանա ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ: Լինդեգաարդը նշել է, որ "Յունայթեդում" հանդես գալը երազանք էր, բացի այդ թիմը մեծ հեղինակություն է վայելում իր երկրում: "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդներից Օլե Գունար Սոլսկյաերը հիացմունքի խոսքեր է շռայլել Անդերսի հասցեին և նշել, որ նա շատ լավ է խաղում ոտքով` ճիշտ փոխանցումներ կատարելով խաղընկերներին, ինչը հիշեցնում է  սատանաների մեկ այլ լեգենդի` Էդվին Վան Դեր Սարին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0