Երեկ ուշ երեկոյան կայացավ լոնդոնյան դերբին` "Արսենալն" ընդդեմ "Չելսիի": Երկու թիմերն էլ լրջագույնս պատրաստվել էին այս մենամարտին, բայց ինչպես ցույց տվեց խաղի ընթացքն, այսօր եթե "Արսենալը" վերելքի փուլում է, ապա "Չելսին" զիջում է իր նախկին դիրքերը: "Արիստոկրատների" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնվել է դժվարին կացության մեջ. ինչպես վերադարձնել սեփական սաներին հաղթելու ծարավը, պայքարի տենչը: Չի կաչելի ասել, թե իտալացի մասնագետի սաները շատ վատ խաղացին, բայց պետք է փաստել, որ Արսեն Վենգերի երիտասարդ թիմն արդեն հասուն ֆուտբոլ էր ցույց տալիս, ու եթե այսպես շարունակի խաղալ, ապա հաստատ չեմպիոնական տիտղոսի համար թեժ մրցապայքարում կարող է հաջողության հասնել` շրջանցելով նույնիսկ Ֆերգյուսոնի "սատանաներին": Առաջին խաղակեսի վերջին րոպեին "զինագործ" Սոնգը կարողացավ առաջ մղել իր թիմին: Այս գոլից հետո թվում էր, թե "Չելսին" ողջ թիմով առաջ կնետվի` բաղձալի հաղթանակ կորզելու
...
Կարդալ ավելին
|
|