Home » 2010 » Դեկտեմբեր » 24
"Տոտենհեմի" ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի գործակալը "Советский спорт"-ին հաղորդել է, որ նոր պայմանագիր ստորագրելու բանակցությունները հաջող են ընթանում, և մոտակա ժամանակներում նոր պայմանագիր կստորագրվի լոնդոնյան թիմի հետ`բարելավված ֆինանսական պայմաններով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 615 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

"Ինտերի" սեփականատեր Մասիմո Մորատտին հայտարարել է, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա սուրբծննդյան տոներից հետո: Նշեմ, որ իտալական լրատվամիջոցները Բենիտեսի փոխարեն տեսնում են "Միլանի" նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդոյին: La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Լեոնարդոն իբրև "Ինտերի" գլխավոր մարզիչ կներկայացվի դեկտեմբերի 27-ին կամ 28-ին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 686 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիկելիսը կտեղափոխվի "Մալագա" ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն առայժմ պարզ չէ, թե Դեմիկելիսի տրանսֆերն ամբողջովին կպատկանի "Մալագային", թե նա կխաղա թիմում վարձավճարային հիմունքներով: Պաշտոնական տեղեկատվություն տրանսֆերի մասին կհաղորդվի մոտ օրերս:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 621 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

Թուրքական ակումբը համաձայնության է եկել "Վերդերի" հետ` 26-ամյա պորտուգալացի հարձակվողին գնելու համար. սրա մասին տեղեկացնում է AFP-ն: Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 2 մլն եվրո: Հիշեցնեմ, որ օրեր առաջ "Բեշիքթաշ" էր տեղափոխվել մեկ այլ պորտուգալացի` "Ատլետիկո" Մադրիդի կիսապաշտպան Սիմաո Սաբրոզան, ում հետ պայմանագիր մինչև այսօր դեռ չի կնքվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 622 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

Հոլանդական "ՊՍՎ"-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆֆելայն արդեն ժամանել է Կատալոնիա "Բարսելոնա" թիմի հետ պայմանագիր ստորագրելու համար: Հիշեցնեմ, որ թիմերի ղեկավարությունները միմյանց հետ համաձայնության էին եկել նոյեմբերի 16-ին: Աֆֆելայն արդեն անցել է բժշկական հետազոտությունը, և նախատեսվում է, որ արդեն այսօր խաղացողը պաշտոնապես կներկայացվի որպես "Բարսելոնայի" ֆուտբոլիստ: Տրանսֆերի նախնական գինը մոտ 3 մլն եվրո է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 647 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

Լոնդոնյան "Տոտենհեմի" առաջատարներից Ռաֆայել Վան դեր Վարտը, ով առաջին մրցաշրջանն է անցկացնում "Հոթսփուրցիների" կազմում, խոստովանել է, որ իր համար շատ անսովոր է խաղադաշտ դուրս գալ տոնական օրերին. "Անկեղծ ասած ես չեմ հիշում, թե երբևէ խաղադաշտ դուրս եկած լինեմ այս տոնական օրերին, ես գրեթե միշտ եղել եմ Հոլանդիայում ընտանիքիս հետ: Սակայն դա ինձ համար ամենևին էլ խնդիր չէ, ես պատրաստվելու եմ "Ասթոն Վիլլայի" դեմ հանդիպմանը մարտականորեն, մանավանդ, որ իմ խաղին հետևելու է ընտանիքս":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 627 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)

Այդքան սպասված, բայց հետաձգված հանդիպումը տեղի կունենա գարնան առաջին օրը: Այդ օրը նախատեսված են գավաթի խաղարկության 5-րդ տուրի հանդիպումներ, և եթե "Չելսին" կամ "Յունայթեդը" դուրս մնացած չլինեն այդ խաղարկությունից, անգլիական Պրեմիեր լիգայի այդ հանդիպումը նորից կհետաձգվի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 462 | Добавил: mu | Дата: 24.12.2010 | Комментарии (0)