Home » 2010 » Դեկտեմբեր » 17
Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ և Եվրոլիգայի 1/16 փուլերի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայում կազմվեցին հետևյալ զույգերը`
Կոպենհագեն (Դանիա) - Չելսի (Անգլիա)
Լիոն (Ֆրանսիա) - Ռեալ (Իսպանիա)
Մարսել (Ֆրանսիա) - Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)
Ինտեր (Իտալիա) - Բավարիա (Գերմանիա)
Միլան (Իտալիա) - Տոտենհեմ (Անգլիա)
Արսենալ (Անգլիա) - Բարսելոնա (Իսպանիա)
Վալենսիա (Իսպանիա) - Շալկե 04 (Գերմանիա)
Ռոմա (Իտալիա) - Շախտյոր (Ուկրաինա)
Առաջին հանդիպումները տեղի կունենան 2011թ. փետրվարի 15, 16, 22, 23-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 8, 9, 15, ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 730 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը ներողություն է խնդրել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ֆուտբոլասերներից: Հիշեցնեք, որ մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի նախագահը նշել էր, որ շատ համասեռամոլների համար ծանր կլինի 2022թ. Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցել, քանի որ ըստ Քաթարի օրենսդրության` բոլոր համասեռամոլներն օրենքի առաջ պատասխանատու են. նրանց նկատմամբ թույլատրելի է բռնությունը, ոստիկանը հանգիստ կարող է հրապարակայնորեն ծեծի ենթարկել համասեռամոլին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 614 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիշապաշտպան Կական մեկ ամսից ավել է, ինչ սկսել է մարզումները: Այսօր բժշկական զննումից հետո պարզ է դարձել, որ բրազիլացին կարող է արդեն խաղադաշտում հայտնվել հունվարի սկզբին:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 650 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

World Soccer համաշխարհային հանդեսն այս շաբաթվա սկզբից հարցումներ է անցկացրել ողջ աշխարհով մեկ` պարզելու, թե ով կդառնա 2010թ. լավագույն խաղացող: Հարցման արդյունքում հաղթել է իսպանացի Խավին, ով առաջ է անցել իր ակումբակից Մեսսիից: Լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Լավագույն թիմ է ճանաչվել Իսպանիայի ազգային հավաքականը, որն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 680 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Լիվերպուլի" հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելը երեկ բրիտանական tribalfootball.com կայքին տված իր հարցազրույցում նշել է, որ իր ներկայիս մարզիչն ավելի աշխատասեր է, քան Բենիտեսը: "Մեր նախկին մարզիչն ինձ չէր վստահում, այդ պատճառով ես շատ քիչ խաղային պրակտիկա ունեի: Հոջսոնի գալով` ամեն ինչ փոխվեց, քանի որ վերջինս ավելի շատ է աշխատում թիմի հետ, նա ամեն օր քնում ու արթնանում է` մտածելով թիմի մասին: ես հարգում եմ նման մարդկանց":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 644 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Հիշեցնենք, որ արդեն պարզ են դարձել Եվրոլիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները,իսկ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մասնակիցները պարզ էին դարձել դեռևս մեկ շաբաթ առաջ: Այսօր շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հայտնի կդառնան այն զույգերը, որոնք պիտի մրցեն միմյանց հետ արդեն 2011թ.: Վիճակահանությունը տեղի կունենա սկսած Երևանի ժամանակով ժամը 15:00-ից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 649 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Նախորդ տարվա Եվրոպայի լիգայի հաղթող "Ատլետիկոն" չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից: Զարմանալին այն է, որ իսպանական թիմն ընդգրկված էր ոչ շատ ուժեղ խմբում, եվ շատ մասնագետներ կարծում էին, որ թիմն ի վիճակի է առանց մեծ ջանքերի դուրս գալ խմբից: Բայց արի ու տես, որ գերմանական "Բայերն" ու հունական "Արիսն" ավելի ուժեղ գտնվեցին ու դուրս մղեցին նախորդ տարվա չեմպիոնին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 659 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)