Այսօր` գիշերը ժամը մեկին, սկսվեց "Ռեալ" Մադրիդ - "Լևանտե" գավաթային հանդիպումը: Սպասվում էր, որ Մոուրինյոյի սաները հաղթանակի կհասնեն, բայց որ կգրանցվի 8:0 ոչ ֆուտբոլային հաշիվ, միայն մադրիդիստները կարող էին պատկերացնել: Արդեն հանդիպման 10 րոպեին Բենզեմայի ու Օզիլի ջանքերով "Ռեալը" հաղթում էր 2:0 հաշվով: Չհանգստանալով ձեռք բերածով` "Ռեալն" անընդհատ գրոհում էր ու դա տվեց իր պտուղները. հանդիպումն ավարտվեց 8:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն (3 գնդակ), Բենզեման (3 գնդակ), Օզիլն ու Պեդրո Լեոնը (մեկական գնդակներ): Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատտան, ում անմիջական ջանքերով հանդիպման 89-րդ րոպեին Պեդրո Լեոնին հաջողվեց գրավել դատարկ դարպասը: Մոուրինյոյի պատասխանը Գվարդիոլային հետևյալն էր. "Մենք նույնպես կարող ենք 8 գոլ խփել, ցավոք, դեռ կազմավորման փուլում ենք ու մի անգամ 5 գնդակ բաց թողեցինք, այն էլ մի թիմից, որտեղ հավաքված տղաները իրար հետ խաղում են ակադեմիայից: "Ռե
...
Կարդալ ավելին
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արաբ սեփականատերերը
պատրաստ են մոտ 50 մլն ֆունտ հատկացնել Ռոբերտո Մանչինիին ձմեռային տրանսֆերների
համար. տեղեկացնում է The Sun-ը: Վերջերս "քաղաքաբնակները" բաց
թողեցին Պրեմիեր լիգան գլխավորելու իրենց հնարավորությունը` պարտվելով լիվերպուլյան "Էվերտոնին": Բայց այժմ իտալացի մասնագետը հնարավորություն ունի ամրապնդել
իր թիմի կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ և ավելի մարտունակ լինել: Այս ամենի գլխավոր նպատակն է ձեռք
բերել նոր հարձակվողի, որը կթեթևացնի թիմի առաջատար ֆուտբոլիստ Կարլոս
Տևեսի գործը, ով վերջերս խնդիր էր ունեցել ակումբի հետ: Ավելի վաղ
...
Կարդալ ավելին
|
Անգլիական "Բլեքբերնի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Սթիվ Քինը կզբաղեցնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը. այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Քինը ժամանակավոր զբաղեցրել էր այս
պաշտոնը Էլարդայսի հրաժարականից հետո: "Ֆուլհեմի", "Ռեալ Սոսյեդադի" և "Քովենթրիի" նախկին գլխավոր մարզիչը մեկնել է Հնդկաստան ակումբի
սեփականատերերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Եթե քննարկումը
հաջող ընթանա, ապա Քինը հաստատ կգլխավորի այդ թիմը:
|
Գերմանական «Վոլֆսբուրգը», որն առաջիկա ձմռանն արդեն կարող է զրկվել իր հիմնական հարձակվողից` Էդին Ջեկոյից, վաղուց փնտրտուքների մեջ է:
Եթե Ջեկոն գնա «Մանչեսթեր Սիթի», որը
նրա համար պատրաստ է վճարել մոտ 35 մլն ֆունտ, ապա գերմանական «գայլերի» կազմը կարող է
համալրել «Կայզերսլաուտերնի» խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը:
Հիշեցնենք, որ 27-ամյա խորվաթը թիմում արդեն խաղում է
երկու տարի և այդ ընթացքում աչքի է ընկել 30 անգամ: Ընթացիկ մրցաշրջանում նրա հաշվին կա
11 գոլ Բունդեսլիգայի 16 խաղերի ընթացքում: Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, հարձակվողի ծառայություններով
հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և Իսպանիայի առաջնության ակումբներից մի
քանիսը:
|
Այսօր Մադրիդի սպորտային
պալատում ընկերական-բարեգործական հանդիպում տեղի կունենա գործող և արդեն
կարիերան ավարտած ֆուտբոլիստների մասնակցությամբ: Հանդիպումը նախաձեռնել են «Ռեալի»
դարպասապահ Իկեր Կասիլյասը և նրա նախկին թիմակից Լուիշ Ֆիգուն:
Միջոցառումն անվանված է «Հանդիպում Կասիլյասի և Ֆիգուի ընկերներ միջև»:
Հավաքված գումարի 50 տոկոսը կտրվի իսպանաէկվադորյան համատեղ «Rumiñahui»
ասոցիացիային, որը զբաղվում է ներգաղթյալների խնդիրներով: Գումարի մնացած մասը կտրվի Կասիլյասի և Ֆիգուի բարեգործական հիմնադրամներին:
|
35 տարեկանում, պատուհանից դուրս
նետվելով, ինքնասպան է եղել Ալեքսանդր Կովալենկոն, ով ժամանակին խաղացել է
«Դնեպրում» (1996-98), «Շախտյորում»(1998-99), «Մետալուրգում» (1999-2003)
և «Կրիվբասում» (2003-04). այս մասին հայտնում են ուկրաինական մամուլի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Կովալենկոն նաև չորս հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա մրցավար էր դարձել և սպասարկում էր Ուկրաինայի առաջնության երկրորդ դիվիզիոնի հանդիպումներ` պատշաճ մակարդակով կատարելով իր պարտականությունները:
|
|