Home » 2010 » Դեկտեմբեր » 23 » Մադրիդցիները նույնպես կարող են
08:48
Մադրիդցիները նույնպես կարող են
Այսօր` գիշերը ժամը մեկին, սկսվեց "Ռեալ" Մադրիդ - "Լևանտե" գավաթային հանդիպումը: Սպասվում էր, որ Մոուրինյոյի սաները  հաղթանակի կհասնեն, բայց որ կգրանցվի 8:0 ոչ ֆուտբոլային հաշիվ, միայն մադրիդիստները կարող էին պատկերացնել: Արդեն հանդիպման 10 րոպեին Բենզեմայի ու Օզիլի ջանքերով "Ռեալը" հաղթում էր 2:0 հաշվով: Չհանգստանալով ձեռք բերածով` "Ռեալն" անընդհատ գրոհում էր ու դա տվեց իր պտուղները. հանդիպումն ավարտվեց 8:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն (3 գնդակ), Բենզեման (3 գնդակ), Օզիլն ու Պեդրո Լեոնը (մեկական գնդակներ): Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատտան, ում անմիջական ջանքերով հանդիպման 89-րդ րոպեին Պեդրո Լեոնին հաջողվեց գրավել դատարկ դարպասը: Մոուրինյոյի պատասխանը Գվարդիոլային հետևյալն էր. "Մենք նույնպես կարող ենք 8 գոլ խփել, ցավոք, դեռ կազմավորման փուլում ենք ու մի անգամ 5 գնդակ բաց թողեցինք, այն էլ մի թիմից, որտեղ հավաքված տղաները իրար հետ խաղում են ակադեմիայից: "Ռեալը" հաստատ կբարելավի իր խաղը և տարվա վերջում մենք կվայելենք դժվարին աշխատանքի բարիքները":
Հանդիպան վտանգավոր պահերն ու գոլերը կարող եք դիտել մեր "Տեսահոլովակներ" բաժնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0