Home » 2010 » Դեկտեմբեր » 18
Ինչպես հայտնի է, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ավագ Կոռլոս Տևեսը որոշել է հեռանալ քաղաքաբնակների շարքից: Այս պարագայում մարզիչ Ռոբերտո Մանչինին ստիպված է փոխարինող գտնել իր թիմի գլխավոր ռմբարկուի փոխարեն, և այդ փոխարինողի գլխավոր թեկնածու է դիտվում արգենտինական "Ռիվեր Փլեյթի" 19-ամյա հարձակվող Ռոժելիո Մորին, ում նախնական տրանսֆերը մոտ 12 մլն եվրոյի է հավասար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 484 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի "Սանդերլենդ"-"Բոլթոն" հանդիպումն ավարտվեց "Սանդերլենդի" նվազագույն հաշվով հաղթանակով, միակ գոլի հեղինակ դարձավ անգլիական և եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը` Դենի Ուելբեկը: "Ուելբեկը անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և սկսում է հաջողությունների հասնել ստաբիլ խաղային պրակտիկայի շնորհիվ: Նա շատ լուրջ է վերաբերվում մարզումներին": Գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը նշել է, որ չափազանց դժվար է լինելու Ուելբեկին պահել "Սանդերլենդում", քանի որ ֆուտբոլիստը պատկանում է "Յունայթեդին": Այն, որ Ֆերգին լուրջ ծրագրեր ունի Ուելբեկի հետ, կասկածից վեր է, բայց ձմռանը, թե ամռանը նա կցանկանա վերադարձնել Դենիին, հարց է: Գտնում եմ,որ Ֆերգյուսոնը թույլ կտա Ուելբեկին ավարտել մրցաշրջանը "Սանդերլենդում",քանի որ "Յունայթեդում" այդքան անհրաժեշտ խաղային պրակտիկան Ուելբեկը չի ստանա: Իսկ "Յունայթեդը" հարձակման գծի խաղացողներից մի քանիսից մրցաշրջանի ավարտին, կամ միգուցե ձմռանը ստիպված է լինելու հրաժարվել: Դիուֆը և Ուե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 489 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Քիչ առաջ Աբու-Դաբիում ավարտվեց "Մազեմբե"-"Ինտեր" հանդիպումը: Իտալական ակումբը կարողացավ նվաճել աշխարհի ակումբային գավաթը: Հանդիպումն անցավ ներաձուրրիների խաղային ու տարածքային առավելությամբ, և պատահական չէր խաղում գրանցված հաշիվը` 3-0 հօգուտ "Ինտերի": Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Պանդևը, 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Սամուել Էտո'ոն: Հանդիպման ավարտից 5 րոպե առաջ էլ Բյաբյանին խաղի հաշիվը դարձրեց խոշոր:
 Հ.Գ. Ռաֆայել Բենիտեսը "Ինտերի" հետ երկրորդ տիտղոսն է նվաճում և հարստացնում Մորատտիի թանգարանը ոսկե մեդալներով: Եզրափակիչ հանդիպմանը չէր մասնակցում Սնեյդերը, սակայն վերադարձել էր Մայկոնը: Ինտերը բավականին հանգիստ խաղ անցկացրեց և արդեն առաջին խաղակեսում հաղթում էր 2-0 հաշվով: Ռաֆայել Բ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 465 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Goal.com-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստներին, ովքեր հնարավոր է համալրեն զինագործների` Լոնդոնի "Արսենալի",  կազմը հունվարին:
Դարպասապահներ`
Հուգո Լյորիս-"Լիոն"
Մանուել Նյոեր-"Շալկե 04"
Սեբաստիան Ֆրեյ-"Ֆիորենտինա"
Պաշտպաններ`
Բրեդ Հենգելանդ-"Ֆուլհեմ"
Ռոջեր Ջոնսոն-"Բիրմինհեմ"
Կիսապաշտպաններ`
Մարկոս Սեննա-"Վիլյառեալ"
Խավիեր Մասկերանո-"Բարսելոնա"
Հարձակվողներ`
Մայքլ Օուեն-"Մանչեսթեր Յունայթեդ"
Լոիկ Ռեմի-"Մարսել"
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 501 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է ArmFootball.com կայքը, դոնեցկյան "Մետալուրգը" հունվարի 16-ից 30-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում: Դոնեցկի "Մետալուրգին" ընկերակցելու է Երևանի "Բանանցը": Դրա մասին տեղեկացնել է երևանյան ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, ով Դոնեցկի թիմի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանի ավագ եղբայրն է: Հիշեցնեմ, որ Դոնեցկի "Մետալուրգում" է հանդես գալիս Արտակ Դաշյանը, ով այդպես էլ չի կարողանում հիմնական կազմ ընկնել:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 527 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

***18-ամյա ճապոնացի հարձակվող Ռիո Միայիչին պայմանագիր է ստորագրել "Արսենալի" հետ, ով այս տարվա ամռանը փորձաշրջան էր անցել "Արսենալում": Վենգերը հայտարարել է, որ Միյաիչին մեծ պոտենցիալ ունի, և բացի "Արսենալից" ևս մի քանի թիմեր հավակնություններ ունեին այդ ֆուտբոլիստի նկատմամբ:
***Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի կենտրոնական "Չելսի"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը հետաձգվել է առատ ձյան պատճառով:
Հետաձգվել են նաև`
"Լիվերպուլ"-"Ֆուլհեմ", "Ուիգան"-"Ասթոն Վիլլա", "Բիրմինհեմ"-"Նյուքասլ", "Արսենալ"-"Սթոք Սիթի" հանդիպումները:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 482 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Նախ` "Ռեալի" գլխավոր մարզիչ Մոուրինյոն  մի քանի բառով լրագրողներին է հայտնել իր կարծիքը "Լիոնի" մասին, ով պետք է հանդիպի սերուցքայիններին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում. "Չեմ կարծում, որ ''Լիոնը'' մեզ համար նվեր է: Ես արդեն սովոր եմ բարդ վիճակահանություններին: Երբ աշխատում էի ''Պորտուում'', մեզ այս փուլում բաժին հասավ ''Մանչեսթեր Յունայթեդը'', ''Չելսին'' մարզելիս երկու անգամ խաղացինք ''Բարսելոնայի'' հետ, իսկ արդեն ''Ինտերում'' մեզ բաժին հասավ ''Չելսին'': Այնպես որ ես սրան սովոր եմ, բարդություններ անցնելով է ծնվում չեմպիոնը'':
Ապա`
"Ռեալն" այն թիմերից մեկն է, որ աչք է դրել 21-ամյա  ուելսցի ծագող աստղի ` Գարեթ Բեյլի վրա, ու դա եղել է այն բանից հետո, երբ Մոուրինյոն տեսել է Բեյլի ֆանտաստիկ ելույթները Պրեմյեր Լիգայում: Մի քանի հավաստի աղբյուրների համաձայն` "Ռեալը" "Տոտենհեմին" առաջարկել է 35 մլն ֆունտ ստեռլինգ (41 մլն եվրո) ու ևս մեկ խաղացող ներկայիս կազմից, ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 709 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Անգլիական ֆուտբոլի ''Սատանաներն'' ու ''Արիստոկրատները'' միմյանց են բախվում Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում: Որ թիմն է ուժեղ, որը թույլ` խոսելն ավելորդ է: Սա այն հակամարտությունն է, որտեղ թույլ և ուժեղ թիմեր չկան: ''Չելսիի'' համար անհաջող ելույթների ավարտը ''Յունայթեդի'' դեմ տարած հաղթանակով ամենևին էլ վատ տարբերակ չէ, իսկ ահա Սըր Ալեքսի թիմը պարտավոր է վերջ տալ առանց հաղթանակների շարքին ''Ստեմֆորդ Բրիդջում'' (սկսած 2002թ.-ից):
''Յունայթեդը'',անկասկած, վերելք է ապրում: Աստիճանաբար ''Յունայթեդը'' մոտենում է իր լավագույն մարզավիճակին: ''Չելսին'' իր հերթին կարիք ունի ապացուցելու, որ սա այն թիմը չէ, որը կարող է պարտվել ''Սանդերլենդին'' 3-0 հաշվով:
Դիդյե Դ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 635 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները Բեքսի`Անգլիա վերադառնալու վերաբերյալ: Անգլիական ֆուտբոլի լեգենդը նախ մերժեց տեղափոխվել ''Էվերտոն'', ապա անգլիական լրատվամիջոցները նրան տեսնում էին ''Վեսթ Հեմում'': Այսօր արդեն տեղեկություններ կան այն մասին, որ Բեքհեմի ծառայություններով հետաքրքրված է ''Տոտենհեմի'' գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: ''Լոս Անջելես Գելեքսին'' ավարտել է առաջնությունը և թիմը այժմ հանգստանում է: Ռեդնապը դեմ չէր լինի վարձավճարով ձեռք բերել Բեքհեմին, չնայած հիմնական կազմում նրան տեղ ապահովել Ռեդնապը չի կարող: Սակայն տվյալ պահին ''Տոտենհեմի'' առաջարկը Բեքեմի համար երևակայի ամենահարմարն է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 614 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնա" ակումբի ավագ, աշխարհի չեմպիոն Կառլես Պույոլը դարձել է Կատալոնիայի 2010թ. լավագույն մարզիկ: Մրցանակը ստանալիս Պույոլը նշել է, որ այդ պարգևին արժանացել է մի ողջ թիմի շնորհիվ, որտեղ բոլորը լավ ընկերներ ու եղբայրներ են: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb.com կատալոնական ինտերնետային կայքը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 641 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (3)

Վերջապես մադրիդցիները կարողացան համոզել իրենց փոխավագ Սեխիո Ռամոսին երկարաձգել պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագրի համաձայն աշխարհի չեմպիոնը սերուցքայինների կազմում կխաղա մինչև 2017թ.: Ավելացվել է նաև Ռամոսի աշխատավարձը` 3 մլն եվրոյից հասնելով 4.5 մլն-ի: Հիշեցնենք, որ Ռամոսը "Ռեալ" է տեղափոխվել 2005թ. անդալուզյան "Սևիլյայից" 27 մլն եվրոյով` դառնալով ամենաթանկ 18-ամյա իսպանացին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 638 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է FootballPress հանրահայտ պարբերականը, լիվերպուլյան "Էվերթոն" ակումբը պատրաստվում է այս հունվարին վարձակալել "Արսենալի" հարձակվող Նիկլաս Բենդտներին, ով ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո շատ քիչ խաղային ժամանակ է ստանում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից, և չի համակերպվում պահեստային խաղացողի կարգավիճակին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 677 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Այսօր կատալոնական El Mundo Deportivo թերթը հանդես է եկել սենսացիոն նորությամբ: Ըստ թերթի` Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է լքել արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ լարված հարաբերությունների մեջ է ակումբի մարզական տնօրենների հետ, ինչի պատճառը թիմի տրանսֆերային քաղաքականություն է: Ամենայն հավանականությամբ որպես այլընտրանքային թեկնածու է հանդիսանում Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գործերը նույնպես այնքան էլ լավ չեն ընթանում Ռոման Աբրամովիչի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 660 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)