17:33 Մի քանի նորություններ Մադրիդի "Ռեալից" | |
Նախ` "Ռեալի" գլխավոր մարզիչ Մոուրինյոն մի քանի բառով լրագրողներին է հայտնել իր կարծիքը "Լիոնի" մասին, ով պետք է հանդիպի սերուցքայիններին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում. "Չեմ կարծում, որ ''Լիոնը'' մեզ համար նվեր է: Ես արդեն սովոր եմ բարդ վիճակահանություններին: Երբ աշխատում էի ''Պորտուում'', մեզ այս փուլում բաժին հասավ ''Մանչեսթեր Յունայթեդը'', ''Չելսին'' մարզելիս երկու անգամ խաղացինք ''Բարսելոնայի'' հետ, իսկ արդեն ''Ինտերում'' մեզ բաժին հասավ ''Չելսին'': Այնպես որ ես սրան սովոր եմ, բարդություններ անցնելով է ծնվում չեմպիոնը'':
Ապա` "Ռեալն" այն թիմերից մեկն է, որ աչք է դրել 21-ամյա ուելսցի ծագող աստղի ` Գարեթ Բեյլի վրա, ու դա եղել է այն բանից հետո, երբ Մոուրինյոն տեսել է Բեյլի ֆանտաստիկ ելույթները Պրեմյեր Լիգայում: Մի քանի հավաստի աղբյուրների համաձայն` "Ռեալը" "Տոտենհեմին" առաջարկել է 35 մլն ֆունտ ստեռլինգ (41 մլն եվրո) ու ևս մեկ խաղացող ներկայիս կազմից, որպեսզի լրացնի Բեյլի համար սահմանված 70 մլն եվրո արժեքը (այսքան է ուելսցու հրաժարագինը): Տրանսֆերի մաս կարող են կազմել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման, Մահմադու Դիարան, Էստեբան Գրաներոն ու Լասը, որոնք Մոուրինյոյի թիմում այնքան էլ շատ խաղաժամանակ չեն ստանում: Բայցևայնպես շատ դժվար է լինելու համոզել "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին ու նաև հենց խաղացողին, որ "Ուայթ Հարթ Լեյնը" լքելը խելամիտ է, քանի որ արքայական թիմը չի խոստանում Բեյլին միշտ ընդգրկել իր թիմի հիմնական կազմում: Եվ վերջում` ուրախալի նորություններ "Ռեալի" երկրպագուների համար.առավոտյան կայացած մարզմանը բոլորի պես մասնակցեց նաև Կական, ով օգոստոսի 5-ին վիրահատվելուց հետո չէր մարզվել ընդհանուր խմբի հետ: Բոլորին թվում էր, թե Կական կվերադառնա ծննդյան տոներից հետո, բայց այսօր բոլորին հաճելիորեն զարմացրեց Կակայի ներկայությունը ընդհանուր խմբի մարզմանը առանց որևէ խնդիր ունենալու: Բայցևայնպես Կական չի հայտավորվի "Սևիլյայի" հետ խաղին: Բացի այդ բոլորի հետ միասին մարզվեց նաև Ֆեռնանդո Գագոն, ով բուժել է մի քանի շաբաթ առաջ ստացած վնասվածքն: Առանց որևէ խնդիր ունենալու մասնակցեց Սերխիո Ռամոսը, ով լիովին ապաքինվել է վնասվածքից ու առանց որևէ անհարմարություն զգալու մասնակցեց մարզմանն ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Մարզմանը նաև մասնակցել են երիտասարդներ ակադեմիայից`Խուանֆրանը, Մորատան ու Պաչեկոն: | |
|
Total comments: 0 | |