Երիտասարդ արգենտինացի Խավիեր Պաստորեն, ում ծառայություններով հետաքրքրվում էին Լոնդոնի "Չելսին" ու "Արսենալը", իսպանական "Ռեալն" ու "Բարսելոնան", նոր պայմանագիր է կնքել իր ներկայիս ակումբի հետ: Համաձայն նոր պայմանագրի Պաստորեն պարտավոր է իր ելույթները շարունակել "Պալերմոյում" մինչև 2015թ.: Պայմանագրում հստակ մի կետ կա, ըստ որի` արգենտինացու հրաժարագինը 60 մլն եվրոյի է համարժեք: