Home » 2010 » Դեկտեմբեր » 18 » Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ
16:43
Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ
Անգլիական ֆուտբոլի ''Սատանաներն'' ու ''Արիստոկրատները'' միմյանց են բախվում Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում: Որ թիմն է ուժեղ, որը թույլ` խոսելն ավելորդ է: Սա այն հակամարտությունն է, որտեղ թույլ և ուժեղ թիմեր չկան: ''Չելսիի'' համար անհաջող ելույթների ավարտը ''Յունայթեդի'' դեմ տարած հաղթանակով ամենևին էլ վատ տարբերակ չէ, իսկ ահա Սըր Ալեքսի թիմը պարտավոր է վերջ տալ առանց հաղթանակների շարքին ''Ստեմֆորդ Բրիդջում'' (սկսած 2002թ.-ից):
''Յունայթեդը'',անկասկած, վերելք է ապրում: Աստիճանաբար ''Յունայթեդը'' մոտենում է իր լավագույն մարզավիճակին: ''Չելսին'' իր հերթին կարիք ունի ապացուցելու, որ սա այն թիմը չէ, որը կարող է պարտվել ''Սանդերլենդին'' 3-0 հաշվով:
Դիդյե Դրոգբա-Վիդիչ, Ֆերդինանդ
Ուեյն Ռունի-Իվանովիչ, Թերի
Վերջին շրջանում Դիդյեն այնքան էլ նման չէ իրեն: Իսկ ահա Ռունիի մասին խոսելն արդեն իսկ դառնում է անիմաստ: Ուեյնին ժամանակ է պետք, իսկ թե որքան, հուսամ մինչև կիրակի 20.00:
Կադրային խնդիրներ
''Յունայթեդ''` հանդիպումն աճուկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Փոլ Սքոուլզը: Հնարավոր է վերադառնա Մ. Օուենը:
''Չելսի''`առայժմ չի ապաքինվել ռուս ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը:
Նախնական կազմեր
''Յունայթեդ''`Վան դեր Սար, Էվրա, Վիդիչ, Ռիո, Ռաֆայել, Կերիկ, Ֆլետչեր, Անդերսոն, Պարկ, Նանի, Ռունի
''Չելսի''`Չեխ, Իվանովիչ, Բոսինգվա, Թերի, Քոուլ, Էսիեն,  Լեմպարդ, Մալուդա, Ռամիրես, Անելկա, Դրոգբա
''Յունայթեդը'' ամենամեծ հաշվով հաղթել է 6-0 (26.12.1960):
''Չելսիի'' տարած ամենամեծ հաշվով հաղթանակը`5-0 (03.10.1999):
Մեր կանխատեսումը`1-1:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 669 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0