Home » 2010 » Դեկտեմբեր » 18 » Դենի Ուելբեկից մինչև Բեբե
23:18
Դենի Ուելբեկից մինչև Բեբե
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի "Սանդերլենդ"-"Բոլթոն" հանդիպումն ավարտվեց "Սանդերլենդի" նվազագույն հաշվով հաղթանակով, միակ գոլի հեղինակ դարձավ անգլիական և եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը` Դենի Ուելբեկը: "Ուելբեկը անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և սկսում է հաջողությունների հասնել ստաբիլ խաղային պրակտիկայի շնորհիվ: Նա շատ լուրջ է վերաբերվում մարզումներին": Գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը նշել է, որ չափազանց դժվար է լինելու Ուելբեկին պահել "Սանդերլենդում", քանի որ ֆուտբոլիստը պատկանում է "Յունայթեդին": Այն, որ Ֆերգին լուրջ ծրագրեր ունի Ուելբեկի հետ, կասկածից վեր է, բայց ձմռանը, թե ամռանը նա կցանկանա վերադարձնել Դենիին, հարց է: Գտնում եմ,որ Ֆերգյուսոնը թույլ կտա Ուելբեկին ավարտել մրցաշրջանը "Սանդերլենդում",քանի որ "Յունայթեդում" այդքան անհրաժեշտ խաղային պրակտիկան Ուելբեկը չի ստանա: Իսկ "Յունայթեդը" հարձակման գծի խաղացողներից մի քանիսից մրցաշրջանի ավարտին, կամ միգուցե ձմռանը ստիպված է լինելու հրաժարվել: Դիուֆը և Ուելբեկը վարձավճարով հանդես են գալիս այլ թիմերում, իսկ ահա Բեբեն, Էրնանդեսը, Մակեդան, Օուենը, Բերբատովը, Ռունին հիմնական թիմում են: Բերբատովը հավանաբար վերջին մրցաշրջանն է անց կացնում "Յունայթեդում", Օուենը նույնպես կհեռանա:
Իսկ ահա Մակեդան և Էրնանդեսը Ռունիի վերականգնվելուց հետո` գրեթե մեկ ամիս է` չեն խաղում: Մակեդան միգուցե վարձավճարով ձմռանը տեղախոխվի մեկ այլ թիմ:
Եվ վերջապես այն հարցին, թե կգնի "Յունայթեդը" թոփ հարձակվողի, համարձակվում եմ պատասխանել, ոչ, կասեք ինչու, պատասխանը` շատ պարզ է, "Յունայթեդը" իր տրամադրության տակ ունի Եվրոպայի ամենաուժեղ երիտասարդ հարձակվողներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0