Home » 2010 » Դեկտեմբեր » 18 » "Ինտերը"`Աշխարհի ակումբային չեմպիոն
22:45
"Ինտերը"`Աշխարհի ակումբային չեմպիոն
Քիչ առաջ Աբու-Դաբիում ավարտվեց "Մազեմբե"-"Ինտեր" հանդիպումը: Իտալական ակումբը կարողացավ նվաճել աշխարհի ակումբային գավաթը: Հանդիպումն անցավ ներաձուրրիների խաղային ու տարածքային առավելությամբ, և պատահական չէր խաղում գրանցված հաշիվը` 3-0 հօգուտ "Ինտերի": Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Պանդևը, 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Սամուել Էտո'ոն: Հանդիպման ավարտից 5 րոպե առաջ էլ Բյաբյանին խաղի հաշիվը դարձրեց խոշոր:
 Հ.Գ. Ռաֆայել Բենիտեսը "Ինտերի" հետ երկրորդ տիտղոսն է նվաճում և հարստացնում Մորատտիի թանգարանը ոսկե մեդալներով: Եզրափակիչ հանդիպմանը չէր մասնակցում Սնեյդերը, սակայն վերադարձել էր Մայկոնը: Ինտերը բավականին հանգիստ խաղ անցկացրեց և արդեն առաջին խաղակեսում հաղթում էր 2-0 հաշվով: Ռաֆայել Բենիտեսը, փաստորեն, չի հեռացվի . համենայն դեպս Մորատտին նման հաջողություններ առաջնությունում ստանալու դեպքում չի հեռացնի Բենիտեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0