Home » 2010 » Դեկտեմբեր » 18 » Դոնեցկի "Մետալուրգ"-"Բանանց"
19:18
Դոնեցկի "Մետալուրգ"-"Բանանց"
Ինչպես տեղեկացնում է ArmFootball.com կայքը, դոնեցկյան "Մետալուրգը" հունվարի 16-ից 30-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Անթալիայում: Դոնեցկի "Մետալուրգին" ընկերակցելու է Երևանի "Բանանցը": Դրա մասին տեղեկացնել է երևանյան ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, ով Դոնեցկի թիմի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանի ավագ եղբայրն է: Հիշեցնեմ, որ Դոնեցկի "Մետալուրգում" է հանդես գալիս Արտակ Դաշյանը, ով այդպես էլ չի կարողանում հիմնական կազմ ընկնել:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 528 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0