08:28 50 մլն ֆունտ` նոր համալրումների համար | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արաբ սեփականատերերը պատրաստ են մոտ 50 մլն ֆունտ հատկացնել Ռոբերտո Մանչինիին ձմեռային տրանսֆերների համար. տեղեկացնում է The Sun-ը: Վերջերս "քաղաքաբնակները" բաց թողեցին Պրեմիեր լիգան գլխավորելու իրենց հնարավորությունը` պարտվելով լիվերպուլյան "Էվերտոնին": Բայց այժմ իտալացի մասնագետը հնարավորություն ունի ամրապնդել իր թիմի կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ և ավելի մարտունակ լինել: Այս ամենի գլխավոր նպատակն է ձեռք բերել նոր հարձակվողի, որը կթեթևացնի թիմի առաջատար ֆուտբոլիստ Կարլոս Տևեսի գործը, ով վերջերս խնդիր էր ունեցել ակումբի հետ: Ավելի վաղ հայտնվում էր, որ "Սիթին" հետաքրքրված է ու ցանկանում է գնել "Վոլֆսբուրգի" հարձակվող Էդին Ջեկոյին: | |
|
Total comments: 0 | |