Home » 2010 » Դեկտեմբեր » 20 » Ավագի թևկապը վերադարձված է Կոլո Տուրեին
14:07
Ավագի թևկապը վերադարձված է Կոլո Տուրեին
Մրցաշրջանի սկզբում հենց Տուրեն էր "Սիթիի" ավագը, սակայն Տեվեսն, ինչպես այժմ, այն ժամանակ ևս խոսում էր թիմից հեռանալու մասին: Մանչինին ստիպված եղավ ամեն կերպ պահել Կառլիտոսին թիմում և ավագի թևկապը հանձնեց նրան, որի միջոցով ավելի էր կարևորվում արգենտինացու դերը քաղաքաբնակների կազմում: Սակայն Տեվեսի վերջին կամակորությունները լցրեցին Մանչինիի համբերության բաժակը, և իտալացի մասնագետը հայտարարեց, որ նման խաղացողը, ով փչացնում է թիմի մթնոլորտը, չի կարող ավագի թևկապ կրել: Այսօրվանից "Սիթիի" ավագը կոտդ'իվուարցի ավագ Տուրեն է` Կոլոն:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0