Home » 2010 » Դեկտեմբեր » 20 » Դանի Ալվեշ`10-ից 12
20:01
Դանի Ալվեշ`10-ից 12
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս հայտարարել էր, որ իր աշխատանքը 2009-10թթ. մրցաշրջանում գնահատում է 10 միավորանոց սանդղակով 11 միավոր: Կատալոնական "Բարսայի" պաշտպան Դանի Ալվեշի պատասխանը չուշացավ. բրազիլացին "Բարսելոնայի" խաղը գնահատեց 10 միավորանոց սանդղակով 12 միավոր: Այնուհետև Ալվեշը խոսեց "Բարսելոնայի" հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին և նշեց, որ ինքը չի ուզում հեռանալ "Բարսայից", որն իր համար շատ թանկ ակումբ է, երազանքների թիմ:  "Ես բավականություն եմ ստանում այս ակումբում հանդես գալով, կհեռանամ միմիայն այն դեպքում, եթե համաձայնության չգամ թիմի ղեկավարության հետ նոր պայմանագրի վերաբերյալ, բայց հավատացնում եմ երբեք "Ռեալ" չեմ տեղափոխվի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 596 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0