19:43 Մոուրինյոյի մասնակցությամբ ևս մեկ սկանդալային իրավիճակ | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասնակցությամբ ևս մեկ սկանդալային իրավիճակ է առաջացել Մադրիդի օդանավակայաններից մեկում: Ինչպես հայտնի է, Մոուրինյոն իր ընտանիքի հետ արձակուրդի էր մեկնել Նյու Յորք, որտեղից վերադարձի ճանապարհին օդանավակայանում, մի լրագրող փորձել է լուսանկարել պորտուգալացուն՝ ընտանիքի հետ միասին: Մոուրինյոյին շատ է բարկացրել այդ ֆոտոլրագրողի պահվածքը, որ անընդհատ փորձում էր խցկվել ու նկարել "Յուրահատուկի" երեխաներին: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոուրինյոն մոտեցել է ֆոտոլրագրողին, հարվածել նրա պայուսակին՝ ասելով. «Սրանք իմ երեխաներն են, նրանց մոտ Ձեզ կարգին պահեք, ես Ձեր...»: | |
|
Total comments: 0 | |