19:33 Ժոզե Մոուրինյո. "Երբեք չեմ մարզի ազգային հավաքական" | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել. "Ես երբեք ազգային հավաքական չեմ մարզի, քանի որ ես պատկանում եմ այն մարզիչների խմբին, ովքեր պատրաստ են մեկ շաբաթվա ընթացքում երկու, երեք և ավելի խաղ անցկացնել և դրանից հաճույք ստանալ": Մոուրինյոն ասել է նաև, որ կցանկանա "Ռեալում" մնար մինչև իր պայմանագրի ավարտը, որն ավարտվում է 2010թ.-ին: Նա նշել է, որ ինքը հաճույք է ստանում "աստղային" ակումբներ մարզելուց, քանի որ այդ դեպքում մեծ պատասխանատվություն ես զգում: Իսկ վերջում ավելացրել է,որ ինքը ակումբում մնում է այնքան ժամանակ, մինչև որ մի քանի տիտղոսներ չնվաճի:
| |
|
Total comments: 0 | |