Home » 2010 » Դեկտեմբեր » 19 » Ֆուտբոլային վերջին հանդիպումները Եվրոպայում, իսկ Անգլիայում սպասում են Boxing Day-ին
15:50
Ֆուտբոլային վերջին հանդիպումները Եվրոպայում, իսկ Անգլիայում սպասում են Boxing Day-ին
Սկսենք Անգլիայից` "Սանդերլենդը" հաղթում է "Բոլթոնին" ու հայտնվում 6-րդ հորիզոնականում, "Բլեքբեռնը" ոչ-ոքի է խաղում "Վեսթ Հեմի" հետ`1-1, ձյունը հետաձգում է ֆուտբոլային մեծ ներկայացումը "Սթեմֆորդ Բրիդջում":
Տեղափաոխվենք Իսպանիա, որտեղ "Բարսան" հերթական հինգ գնդակն է ուղարկում "Էսպանյոլի" դարպասը, "Վալենսիան" արտագնա խաղում երեք միավոր է կորզում "Ռեալ Սոսյեդադից":
Իսկ Իտալիայում "Միլանի" հաղթարշավը կասեցված է "Սան Սիրոյում" հռոմեական "Ռոմայի" կողմից:
Ահա և Գերմանիա հասանք. Ռաուլի հեթ-տրիկը ամանորյա նվեր է մատուցում "Շալկեի" երկրպագուներին, "Բորուսսիայի" անպարտելի հանդիպումներն ավարտվեցին Ֆրանկֆուրտում, իսկ "Վոլֆսբուրգը" և "Հոֆֆենհայմը" խաղաղ ելքով ավարտեցին հանդիպումը:
Այժմ ձյունառատ Ֆրանսիայում ենք, որտեղ Նենեի դուբլը բավարար չէր "ՊՍԺ"-ին հաղթելու համար "Մոնակոյին"`2-2:
Եվ վերջապես առատ ձյունը հասնում է նաև Շոտլանդիա ու թույլ չի տալիս "Սելթիկին" ու "Ռեյնջերսին" անցկացնել իրենց հերթական հանդիպումները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0