Home » 2010 » Դեկտեմբեր » 19 » Կապելոյի կարծիքով լավագույն մարզիչը Սըր Ալեքսն է
14:34
Կապելոյի կարծիքով լավագույն մարզիչը Սըր Ալեքսն է
Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն հերթական հաճոյախոսություններն է շռայլել "Մանչեսթեր Յունայթեդի" մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ. "Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչը Սըր Ալեքսն է: Նա այնքան երկար է մի թիմի հետ աշխատել, որ թվում է, թե հենց նա է թիմը, նրա խորհրդանիշը: Շատ կարևոր է, որ այդքան տարի "Յունաթեդը" միշտ տարբեր ձեռագրերով է խաղացել. սա ուղղակի փայլուն է: Նա փոփոխել է թիմի խաղացողներին, ստեղծել աստղերի, նա շատ մեծ օգուտ է տվել "կարմիր սատանաներին": Անխոս նա լավագույնն է, ու մաղթում եմ դեռ երկար կարիերա. նրա վառոդը դեռ մի 20 տարի էլ կհերիքի, որ թիմը նորանոր բարձունքների հասցնի":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0