Home » 2010 » Դեկտեմբեր » 22 » "Շիրակը" համալրվել է գյումրեցիներով
17:41
"Շիրակը" համալրվել է գյումրեցիներով

Գյումրիի «Շիրակը» վերջերս համալրվել է երկու նոր ֆուտբոլիստներով։ Թիմ են վերադարձել գյումրեցիներ Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, ովքեր նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս Երևանի «Ուլիսում». այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը։ Արմեն Տիգրանյանի հետ կնքվել է մեկ, իսկ Կարեն Ալեքսանյանի՝ երկու տարվա պայմանագիր։

Ավելացնենք, որ այս ֆուտբոլիստներն արդեն խաղացել են «Շիրակի» կազմում. մասնավորապես, Կարեն Ալեքսանյանը 1997-ից 2003 թթ. 137 խաղ է անցկացրել «Շիրակում» ու դարձել 43 գոլի հեղինակ։ 1999թ. Ալեքսանյանը «Շիրակի» կազմում նույնիսկ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ 2004թ. նա կրկնել է այդ հաջողությունը Երևանի «Փյունիկի» կազմում՝ դառնալով նաև Հայաստանի գավաթակիր։

2003, 2004 և 2007թթ. Ալեքսանյանը մոլդովական «Զիմբրույի» կազմում երեք անգամ նվաճել է Մոլդովայի գավաթը։

Արմեն Տիգրանյանը «Շիրակի» կազմում հանդես է եկել 2004թ.` ողջ մրցաշրջանի ընթացքում անցկացնելով մոտ 24 հանդիպում։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 678 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0