Home » 2010 » Դեկտեմբեր » 22 » Այց դեպի Արցախ
17:55
Այց դեպի Արցախ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանը և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին այս օրերին բարեգործական այց կատարեցին Արցախ:

21-ամյա Մխիթարյանը, որ գիտի մանուկ հասակում առանց հայր մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Հենրիխի անմիջական առաջարկությամբ և ՀՖՖ նախագահի օժանդակությամբ հնարավոր եղավ ձեռնարկել նման բարեգործական միջոցառում:

Հայաստանից այցելած ֆուտբոլային պատվիրակությունը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց պատանիների շրջանում այս մարզաձևի մասսայականացմանը: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, "Ազատամարտիկների միության" նախագահ, Արցախյան  ազատագրման շարժման հերոս Սամվել Կարապետյանն իր և զոհված աղատամարտիկների ընտանիքների անունից շնորհակալություն հայտնեց Հենրիխին, և պարգևատրեց «Հայրենաց պաշտպան» շքանշանով։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 626 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0