18:00 Մոուրինյան միշտ նախապատվությունը կտա «Ինտերին» | |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն իտալական La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում լքել ներկայիս ակոմբը: Հիշեցնենք, որ
վերջին օրերին իսպանական և իտալական լրատվամիջոցները քննարկում էին
պորտուգալացու՝ «Ինտեր» վերադառնալու հնարավորությունը: «Ես պատրաստվում եմ դեռևս երկար տարիներ
աշխատել արքայական «Ռեալում»: Այստեղ շատ աշխատանք կա անելու և ոչ միայն խաղադաշտում: Ես
ակումբի հետ դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ, որի պայմանները պատրաստվում եմ
կատարել: Հուսով եմ, որ «Ինտերը» չի զգա իմ ծառայությունների կարիքը, քանի
որ դա կնշանակի, որ իրենք սխալ ճանապարհ են ընտրել, կորցրել իմ գտած ուղին: Իհարկե, չեմ կարող
ասել, որ երբեք չեմ վերադառնա «Ինտեր», սակայն նույն բանը կարող եմ ասել
նաև այլ ակումբների մասին: Պարզապես ես միշտ նախապատվությունը կտամ
«Ինտերին», իսկ թե ինչու, ես այդ մասին դեռ չեմ խոսի: Ռաֆան վատ մարդ չէ, նրան ժամանակ տվեք»,- ասել է Մոուրինյոն:
| |
|
Total comments: 0 | |