Home » 2010 » Դեկտեմբեր » 29 » Կատալոնիան ջախջախեց Հոնդուրասին
19:37
Կատալոնիան ջախջախեց Հոնդուրասին

Չնայած Կատալոնիան անկախ երկրի կարգավիճակ չունի և չի մասնակցում պաշտոնական որևէ ֆուտբոլային մրցաշարի, այնուամենայնիվ, անցկացնում է ընկերական հանդիպումներ՝ հանրահայտ Յոհան Կրոյֆի գլխավորությամբ:

Կատալոնիան այդպիսի հանդիպում անցկացրեց նաև երեկ՝ հանդիպելով Հոնդուրասի ազգային հավաքականի հետ: Այն, որ Կատալոնիան ներկայացնում են հայտնի ֆուտբոլիստներ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, և եթե թիմը հանդես գա պաշտոնական մրցաշարերի վստահաբար կհավակնի միմիայն բարձր տեղերի:

Հոնդուրասի հետ խաղում Կատալոնիայի հավաքականի կազմում հանդես եկան "Բարսելոնայի" չորս ֆուտբոլիստներ՝ Վալդեսը, Պույոլը, Բուսկետսը և Բոյան Կրկիչը: Կատալոնիան հիանալի հանդիպում անցկացրեց Հոնդուրասի հետ խաղում և հաղթանակի հասավ 4-0 հաշվով:

Գոլերի հեղինակ դարձան` Կորամինասը (27'), Սերխիո Գարսիան (49') և Բոյան Կրկիչը (60', 70'):

 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 585 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0