Home » 2011 » Հունվար » 01
Նորություն 1. 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու Ֆրանչեսկ Ֆաբրեգասի հետ ու փորձել նրան համոզել տեղափոխվել արքայական «Ռեալ»: 

Լոնդոնյան «Կանոնիրների» ավագը իր թիմի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելուց հետո արդեն իսկ նրա կազմում անցկացրել է 242 խաղ:

Եթե «Արսենալը» չհամաձայնի 35 մլն եվրոյի դիմաց տալ իր ավագին, ապա Մոուրինյոն պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև իր թիմի 4 խաղացողներից որևէ մեկին` Լասին, Մ. Դիա-րային, Գարային կամ Գագոյին:

Եվ ինչպես հաղորդում է ... Կարդալ ավելին

Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 474 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

Իտալական հայտնի լրատվամիջոց La Gazetta Dello Sport-ը «տարվա մարդ» է ընտրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս կոչման համար Մոուրինյոյի հետ պայքարում էին նաև թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով էլ արժանացավ 2-րդ տեղին, և Ֆ1 մրցարշավորդ Սեբաստիան Վետտելը` 3-րդ տեղին

Այս տարի «Ռեալը» գլխավորելուց հետո, "յուրահատուկ" մարզչին հաջողվել է հաղթել 20 հանդիպումում, նա 4 անգամ կորցրել է մեկ միավոր և ընդամենը մեկ պարտություն կրել` պաշտոնական 25 հ ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 396 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

«Միլանի» բրազիլացի լեգեոներ Ռոնալդինյոն լքել է ակումբի ճամբարը, որն այս օրերերին մարզական հավաք է անցկացնում Դուբայում:
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ հիմնական կազմում չհայտնվող բրազիլացին մեկնել է հայրենիք՝ Բրազիլիա, որտեղ առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Գրեմիոյի» հետ: Սպասվում է, որ կիրակի օրը կլուծվեն Ռոնալդինյոյի հետ «Միլանի» պայմանագիրը խզելու բոլոր իրավական հարցերը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 439 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է 2010թ. թիմի լավագույն գոլի հարցման արդյունքները: Լավագույնն է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը՝ «Կրիվբասի» դարպասը, որի օգտին քվեարկել է կայքի այցելուների 61.06 տոկոսը կամ 2907 հոգի: Երկրորդ տեղում հայտված Կոստայի գոլի օգտին տրվել է 725 ձայն (15.25 %), իսկ երրորդ տեղն է զբաղեցրել Էդուարդոյի գոլը՝ Լոնդոնի «Արսենալին» 472 ձայն (9.91%):
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 452 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնի է, Թուրինի "Յուվենթուսը" ցանկանում է ուժեղացնել իր  հարձակման գիծը, որի համար նշվում են մի շարք ֆուտբոլիստների անուններ, որոնք գտնվում են «Ծեր Սինիորայի» ուշադրության կենտրոնում: Արդեն խոսվում է, որ "Յուվեն"՝ իր ուշադրությունը բևեռել է նաև Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբի վան Պերսիի վրա:

Իտալական Tuttosport լրատվական գործակալության համաձայն` "Յուվենթուսի"  ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել "Արսենալի" հետ և պատրաստ է վան Պերսիի համար վճարել մինչև 23 միլիոն ֆունտ ստեռլինգ: 

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 383 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում են անգլիական թերթերը, Միլանի "Ինտերը" ցանկանում է ձեռք բերել անգլիական "Լիվերպուլի" հարձակվող Ֆերնանդո Տորեսին:  

"Ինտերի" նախագահ Մասիմո Մորատտին պատրաստ է իսպանացի հարձակվողի համար "Լիվերպուլին" վճարել մոտ 50 միլիոն եվրո:

Սպասվում է, որ Տորեսի համար "Ինտերը" կսկսի բանակցությունները ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 351 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)

 Այժմ Ձեզ կներկայացնենք Անգլիայի "Պրեմիեր" լիգայի առաջնության հերթական տուրի տեսությունը:
  Սկսենք Մանչեսթեր քաղաքից, որտեղ Ռոբերտո Մանչինիի գլխավորած "Մանչեսթեր Սիթին" դժվարին հաղթանակ տոնեց "Բլեքպուլի" նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ադամ Ջոնսոնը` խաղի 34-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ այս խաղում Կառլոս Տևեսը չի կարողացել անվրեպ իրացնել "Բլեքպուլի" դարպասին նշանակված 11 մետրանոցը:
   Մանչեսթերյան մյուս թիմը` "Յունայթեդը" կարողացավ հաղթանակ տոնել "Վեստ Բրոմվիչի" հետ խաղում: Արդեն հանդիպման սկզբում Ուեյն Ռունին կարողացավ առաջ մղել "սատանաներին": Մի քանի րոպե անց Ջեյմս Մորիսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը: Հետաքրքիր պայքար ծավալվեց նաև հանդիպման երկրորդ խաղակեսում: Բեկու ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 430 | Добавил: Hayk | Дата: 01.01.2011 | Комментарии (0)