08:12 Ավրահամ Գրանտը չի հեռացվի | |
Անգլիական "Վեսթ Հեմի" ղեկավարությունը մի քանի օր առաջ քննարկել է ակումբի այժմյան վիճակը և ակումբին ճգնաժամից դուրս բերելու ուղիներ է փնտրում: Քննարկման ժամանակ խոսվել է նաև իսրայելցի գլխավոր մարզիչ Ավրահամ Գրանտին հեռացնելու կամ չհեռացնելու մասին: Ղեկավարությանը հատկապես դուր չի եկել այն, որ "Վեսթ Հեմը" 0:5 հաշվով պարտվել է "Նյուքասլից", չնայած այդ պարտությունը միակն է վերջին 7 խաղերում: Անգլիական The Daily Mail պարբերականի տեղեկացմամբ "ՎեսթՀեմի" ղեկավարությունը որոշել է մարզչին որոշ ժամանակ տալ. ղեկավարությունը հույս ունի, որ շատ կարճ ժամանակում Ավրահամը կկարողանա "մրճահարներին" դուրս բերել ճգնաժամից:
| |
|
Total comments: 0 | |