Home » Նորությունների արխիվ
Նախ` "Ռեալի" գլխավոր մարզիչ Մոուրինյոն  մի քանի բառով լրագրողներին է հայտնել իր կարծիքը "Լիոնի" մասին, ով պետք է հանդիպի սերուցքայիններին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում. "Չեմ կարծում, որ ''Լիոնը'' մեզ համար նվեր է: Ես արդեն սովոր եմ բարդ վիճակահանություններին: Երբ աշխատում էի ''Պորտուում'', մեզ այս փուլում բաժին հասավ ''Մանչեսթեր Յունայթեդը'', ''Չելսին'' մարզելիս երկու անգամ խաղացինք ''Բարսելոնայի'' հետ, իսկ արդեն ''Ինտերում'' մեզ բաժին հասավ ''Չելսին'': Այնպես որ ես սրան սովոր եմ, բարդություններ անցնելով է ծնվում չեմպիոնը'':
Ապա`
"Ռեալն" այն թիմերից մեկն է, որ աչք է դրել 21-ամյա  ուելսցի ծագող աստղի ` Գարեթ Բեյլի վրա, ու դա եղել է այն բանից հետո, երբ Մոուրինյոն տեսել է Բեյլի ֆանտաստիկ ելույթները Պրեմյեր Լիգայում: Մի քանի հավաստի աղբյուրների համաձայն` "Ռեալը" "Տոտենհեմին" առաջարկել է 35 մլն ֆունտ ստեռլինգ (41 մլն եվրո) ու ևս մեկ խաղացող ներկայիս կազմից, ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 708 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Անգլիական ֆուտբոլի ''Սատանաներն'' ու ''Արիստոկրատները'' միմյանց են բախվում Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում: Որ թիմն է ուժեղ, որը թույլ` խոսելն ավելորդ է: Սա այն հակամարտությունն է, որտեղ թույլ և ուժեղ թիմեր չկան: ''Չելսիի'' համար անհաջող ելույթների ավարտը ''Յունայթեդի'' դեմ տարած հաղթանակով ամենևին էլ վատ տարբերակ չէ, իսկ ահա Սըր Ալեքսի թիմը պարտավոր է վերջ տալ առանց հաղթանակների շարքին ''Ստեմֆորդ Բրիդջում'' (սկսած 2002թ.-ից):
''Յունայթեդը'',անկասկած, վերելք է ապրում: Աստիճանաբար ''Յունայթեդը'' մոտենում է իր լավագույն մարզավիճակին: ''Չելսին'' իր հերթին կարիք ունի ապացուցելու, որ սա այն թիմը չէ, որը կարող է պարտվել ''Սանդերլենդին'' 3-0 հաշվով:
Դիդյե Դ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 635 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները Բեքսի`Անգլիա վերադառնալու վերաբերյալ: Անգլիական ֆուտբոլի լեգենդը նախ մերժեց տեղափոխվել ''Էվերտոն'', ապա անգլիական լրատվամիջոցները նրան տեսնում էին ''Վեսթ Հեմում'': Այսօր արդեն տեղեկություններ կան այն մասին, որ Բեքհեմի ծառայություններով հետաքրքրված է ''Տոտենհեմի'' գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: ''Լոս Անջելես Գելեքսին'' ավարտել է առաջնությունը և թիմը այժմ հանգստանում է: Ռեդնապը դեմ չէր լինի վարձավճարով ձեռք բերել Բեքհեմին, չնայած հիմնական կազմում նրան տեղ ապահովել Ռեդնապը չի կարող: Սակայն տվյալ պահին ''Տոտենհեմի'' առաջարկը Բեքեմի համար երևակայի ամենահարմարն է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 614 | Добавил: mu | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնա" ակումբի ավագ, աշխարհի չեմպիոն Կառլես Պույոլը դարձել է Կատալոնիայի 2010թ. լավագույն մարզիկ: Մրցանակը ստանալիս Պույոլը նշել է, որ այդ պարգևին արժանացել է մի ողջ թիմի շնորհիվ, որտեղ բոլորը լավ ընկերներ ու եղբայրներ են: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb.com կատալոնական ինտերնետային կայքը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 641 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (3)

Վերջապես մադրիդցիները կարողացան համոզել իրենց փոխավագ Սեխիո Ռամոսին երկարաձգել պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագրի համաձայն աշխարհի չեմպիոնը սերուցքայինների կազմում կխաղա մինչև 2017թ.: Ավելացվել է նաև Ռամոսի աշխատավարձը` 3 մլն եվրոյից հասնելով 4.5 մլն-ի: Հիշեցնենք, որ Ռամոսը "Ռեալ" է տեղափոխվել 2005թ. անդալուզյան "Սևիլյայից" 27 մլն եվրոյով` դառնալով ամենաթանկ 18-ամյա իսպանացին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 637 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է FootballPress հանրահայտ պարբերականը, լիվերպուլյան "Էվերթոն" ակումբը պատրաստվում է այս հունվարին վարձակալել "Արսենալի" հարձակվող Նիկլաս Բենդտներին, ով ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո շատ քիչ խաղային ժամանակ է ստանում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից, և չի համակերպվում պահեստային խաղացողի կարգավիճակին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 676 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Այսօր կատալոնական El Mundo Deportivo թերթը հանդես է եկել սենսացիոն նորությամբ: Ըստ թերթի` Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է լքել արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ լարված հարաբերությունների մեջ է ակումբի մարզական տնօրենների հետ, ինչի պատճառը թիմի տրանսֆերային քաղաքականություն է: Ամենայն հավանականությամբ որպես այլընտրանքային թեկնածու է հանդիսանում Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գործերը նույնպես այնքան էլ լավ չեն ընթանում Ռոման Աբրամովիչի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 659 | Добавил: Hartsat | Дата: 18.12.2010 | Комментарии (0)

Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ և Եվրոլիգայի 1/16 փուլերի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայում կազմվեցին հետևյալ զույգերը`
Կոպենհագեն (Դանիա) - Չելսի (Անգլիա)
Լիոն (Ֆրանսիա) - Ռեալ (Իսպանիա)
Մարսել (Ֆրանսիա) - Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)
Ինտեր (Իտալիա) - Բավարիա (Գերմանիա)
Միլան (Իտալիա) - Տոտենհեմ (Անգլիա)
Արսենալ (Անգլիա) - Բարսելոնա (Իսպանիա)
Վալենսիա (Իսպանիա) - Շալկե 04 (Գերմանիա)
Ռոմա (Իտալիա) - Շախտյոր (Ուկրաինա)
Առաջին հանդիպումները տեղի կունենան 2011թ. փետրվարի 15, 16, 22, 23-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 8, 9, 15, ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 729 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը ներողություն է խնդրել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ֆուտբոլասերներից: Հիշեցնեք, որ մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի նախագահը նշել էր, որ շատ համասեռամոլների համար ծանր կլինի 2022թ. Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցել, քանի որ ըստ Քաթարի օրենսդրության` բոլոր համասեռամոլներն օրենքի առաջ պատասխանատու են. նրանց նկատմամբ թույլատրելի է բռնությունը, ոստիկանը հանգիստ կարող է հրապարակայնորեն ծեծի ենթարկել համասեռամոլին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 613 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիշապաշտպան Կական մեկ ամսից ավել է, ինչ սկսել է մարզումները: Այսօր բժշկական զննումից հետո պարզ է դարձել, որ բրազիլացին կարող է արդեն խաղադաշտում հայտնվել հունվարի սկզբին:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 648 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 679 680 681 682 »