Home » Նորությունների արխիվ
"Մանչեսթեր Յունայթեդի" վերջին ձեռքբերումը` Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդերս Լինդեգարդը սկսել է մարզումները նոր խաղընկերների հետ: 26-ամյա դարպասապահը "Յունայթեդի" հետ պայմանագիր էր ստորագրել նոյեմբերի 27-ին, սակայն պաշտոնապես թիմին կմիանա ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ: Լինդեգաարդը նշել է, որ "Յունայթեդում" հանդես գալը երազանք էր, բացի այդ թիմը մեծ հեղինակություն է վայելում իր երկրում: "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդներից Օլե Գունար Սոլսկյաերը հիացմունքի խոսքեր է շռայլել Անդերսի հասցեին և նշել, որ նա շատ լավ է խաղում ոտքով` ճիշտ փոխանցումներ կատարելով խաղընկերներին, ինչը հիշեցնում է  սատանաների մեկ այլ լեգենդի` Էդվին Վան Դեր Սարին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 527 | Добавил: mu | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս հայտարարել էր, որ իր աշխատանքը 2009-10թթ. մրցաշրջանում գնահատում է 10 միավորանոց սանդղակով 11 միավոր: Կատալոնական "Բարսայի" պաշտպան Դանի Ալվեշի պատասխանը չուշացավ. բրազիլացին "Բարսելոնայի" խաղը գնահատեց 10 միավորանոց սանդղակով 12 միավոր: Այնուհետև Ալվեշը խոսեց "Բարսելոնայի" հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին և նշեց, որ ինքը չի ուզում հեռանալ "Բարսայից", որն իր համար շատ թանկ ակումբ է, երազանքների թիմ:  "Ես բավականություն եմ ստանում այս ակումբում հանդես գալով, կհեռանամ միմիայն այն դեպքում, եթե համաձայնության չգամ թիմի ղեկավարության հետ նոր պայմանագրի վերաբերյալ, բայց հավատացնում եմ երբեք "Ռեալ" չեմ տեղափոխվի":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 598 | Добавил: mu | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

"Ռեալ" Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկվա "Սևիլիայի" հետ խաղի հաղթանակից հետո նշել Է իր թիմի բարձրակարգ խաղի մասին, նաև Մոուրինյոն լրագրողներին է տրամադրել մրցավար Կառլոս Կլոս Գոմեսի սխալների ճշգրիտ թիվը` 13 մանր ու մեծ սխալներ: Այդ խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով: Միակ գոլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան` աչքի ընկնելով հանդիպման 76-րդ րոպեին: Հիշեցնենք, որ "Ռեալը" երկրորդ խաղակեսի մեծ մասը խաղում էր 10 հոգով. 63-րդ րոպեին խաղից հեռացվել էր Ռիկարդու Կարվալյուն: Հավելենք նաև, որ խաղի ավելացված ժամանակում հեռացվեց նաև սևիլիացի Մոհհամեդ Դաբոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 568 | Добавил: REAl | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

Մրցաշրջանի սկզբում հենց Տուրեն էր "Սիթիի" ավագը, սակայն Տեվեսն, ինչպես այժմ, այն ժամանակ ևս խոսում էր թիմից հեռանալու մասին: Մանչինին ստիպված եղավ ամեն կերպ պահել Կառլիտոսին թիմում և ավագի թևկապը հանձնեց նրան, որի միջոցով ավելի էր կարևորվում արգենտինացու դերը քաղաքաբնակների կազմում: Սակայն Տեվեսի վերջին կամակորությունները լցրեցին Մանչինիի համբերության բաժակը, և իտալացի մասնագետը հայտարարեց, որ նման խաղացողը, ով փչացնում է թիմի մթնոլորտը, չի կարող ավագի թևկապ կրել: Այսօրվանից "Սիթիի" ավագը կոտդ'իվուարցի ավագ Տուրեն է` Կոլոն:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 474 | Добавил: mu | Дата: 20.12.2010 | Комментарии (0)

Սկսենք Անգլիայից` "Սանդերլենդը" հաղթում է "Բոլթոնին" ու հայտնվում 6-րդ հորիզոնականում, "Բլեքբեռնը" ոչ-ոքի է խաղում "Վեսթ Հեմի" հետ`1-1, ձյունը հետաձգում է ֆուտբոլային մեծ ներկայացումը "Սթեմֆորդ Բրիդջում":
Տեղափաոխվենք Իսպանիա, որտեղ "Բարսան" հերթական հինգ գնդակն է ուղարկում "Էսպանյոլի" դարպասը, "Վալենսիան" արտագնա խաղում երեք միավոր է կորզում "Ռեալ Սոսյեդադից":
Իսկ Իտալիայում "Միլանի" հաղթարշավը կասեցված է "Սան Սիրոյում" հռոմեական "Ռոմայի" կողմից:
Ահա և Գերմանիա հասանք. Ռաուլի հեթ-տրիկը ամանորյա նվեր է մատուցում "Շալկեի" երկրպագուներին, "Բորուսսիայի" անպարտելի հանդիպումներն ավարտվեցին Ֆրանկֆուրտում, իսկ "Վոլֆսբուրգը" և "Հոֆֆենհայմը" խաղաղ ելքով ավարտեցին հանդիպումը:
Այժմ ձյունառատ Ֆրանսիայում ենք, որտեղ Նենեի դուբլը բավարար չէր "ՊՍԺ"-ին հաղթելու համար "Մոնակոյին"`2-2:
Եվ վերջապես առատ ձյունը հասնում է նաև Շոտլանդիա ու թույլ չի տալիս "Սելթիկին" ու "Ռեյնջերսին" անցկացնել իրենց հերթական հանդիպում ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 516 | Добавил: mu | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

"Ինտերի" սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչն աշխարհի ակումբային առաջնության հաղթանակը նվիրել է ակումբի սեփականատեր Մասիմո Մորատտիին: Սերբ խաղացողը շատ ուրախ տրամադրությամբ էր ներկայացել այսօրվա մամուլի ասուլիսին, որի ժամանակ բարձր է գնահատել թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքը` նշելով. "Բենիտեսը մեծ պրոֆեսիոնալ է: Նրան ժամանակ է պետք, սպասեք մինչև մրցաշրջանի վերջ ու կհամոզվեք իմ խոսքերի իրավացիությանը": Այս մասին հաղորդում է Football Italia ռադիոալիքը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 575 | Добавил: Hartsat | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Նյուքասլի" նախկին գլխավոր մարզիչ Ալան Շիրերը մերժել է "Բլեքբեռնի" գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու առաջարկը: Հիշեցնենք, որ "Բլեքբեռնը" Շիրերի ակումբն է եղել 1994-95թթ., այստեղ նա ձևավորվել ու կատարելագործվել է որպես խաղացող, բայց չի ցանկանում վերադառնալ հարազատ տուն մարզչական գործունեության համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 495 | Добавил: Hartsat | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

"Այս տարին դարձավ լավագույնը իմ կարիերայում: Ես կգնահատեի ինձ 11 միավոր 10-ի փոխարեն: Ես հաղթել եմ բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցել եմ: "Ռեալ" Մադրիդի հետ մենք շարունակում ենք պայքարը չեմպիոնական բոլոր մրցարշավերում: "Լա լիգայում" մենք դեռ կարող ենք հաղթել: Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններում մենք 1/8 եզրափակիչում ենք: Այնպես որ,մրցաշրջանը մեզ համար կարող է կատարյալ լինել",-այսպես է գնահատել իրեն "Յուրահատուկը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 628 | Добавил: REAl | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն հերթական հաճոյախոսություններն է շռայլել "Մանչեսթեր Յունայթեդի" մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ. "Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչը Սըր Ալեքսն է: Նա այնքան երկար է մի թիմի հետ աշխատել, որ թվում է, թե հենց նա է թիմը, նրա խորհրդանիշը: Շատ կարևոր է, որ այդքան տարի "Յունաթեդը" միշտ տարբեր ձեռագրերով է խաղացել. սա ուղղակի փայլուն է: Նա փոփոխել է թիմի խաղացողներին, ստեղծել աստղերի, նա շատ մեծ օգուտ է տվել "կարմիր սատանաներին": Անխոս նա լավագույնն է, ու մաղթում եմ դեռ երկար կարիերա. նրա վառոդը դեռ մի 20 տարի էլ կհերիքի, որ թիմը նորանոր բարձունքների հասցնի":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 502 | Добавил: Hartsat | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

Բրազիլական "Ինտերնասիոնալի" դարպասապահ Ռոբերտո (Պատո) Աբոնդանսիերին աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան: 38-ամյա արգենտինացին իր վերջին հանդիպումն անցկացրեց երեկ` աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Հիշեցնենք, որ Աբոնդանսիերին իր երկրի ազգային ընտրանու կազմում մասնակցել 49 հանդիպման, ընդ որում 2006թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ եղել է իր ազգային թիմի հիմնական դարպասապահը: Ակումբային երկար կարիերայի ընթացքում Պատոն խաղացել է արգենտինական "Ռիվեր Փլեյթում" և իսպանական "Խետաֆեում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 533 | Добавил: Hartsat | Дата: 19.12.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 677 678 679 680 681 682 »