Անգլիական "Բլեքբերնի" գլխավոր մարզչի պաշտոնակատար Սթիվ Քինը կզբաղեցնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը. այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Քինը ժամանակավոր զբաղեցրել էր այս պաշտոնը Էլարդայսի հրաժարականից հետո: "Ֆուլհեմի", "Ռեալ Սոսյեդադի" և "Քովենթրիի" նախկին գլխավոր մարզիչը մեկնել է Հնդկաստան ակումբի սեփականատերերի հետ բանակցություններ վարելու նպատակով: Եթե քննարկումը հաջող ընթանա, ապա Քինը հաստատ կգլխավորի այդ թիմը: |
Գերմանական «Վոլֆսբուրգը», որն առաջիկա ձմռանն արդեն կարող է զրկվել իր հիմնական հարձակվողից` Էդին Ջեկոյից, վաղուց փնտրտուքների մեջ է: Եթե Ջեկոն գնա «Մանչեսթեր Սիթի», որը նրա համար պատրաստ է վճարել մոտ 35 մլն ֆունտ, ապա գերմանական «գայլերի» կազմը կարող է համալրել «Կայզերսլաուտերնի» խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը: Հիշեցնենք, որ 27-ամյա խորվաթը թիմում արդեն խաղում է երկու տարի և այդ ընթացքում աչքի է ընկել 30 անգամ: Ընթացիկ մրցաշրջանում նրա հաշվին կա 11 գոլ Բունդեսլիգայի 16 խաղերի ընթացքում: Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և Իսպանիայի առաջնության ակումբներից մի քանիսը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 532 |
Добавил: Hartsat |
Дата: 23.12.2010
| Комментарии (0)
|
Այսօր Մադրիդի սպորտային
պալատում ընկերական-բարեգործական հանդիպում տեղի կունենա գործող և արդեն
կարիերան ավարտած ֆուտբոլիստների մասնակցությամբ: Հանդիպումը նախաձեռնել են «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և նրա նախկին թիմակից Լուիշ Ֆիգուն: Միջոցառումն անվանված է «Հանդիպում Կասիլյասի և Ֆիգուի ընկերներ միջև»: Հավաքված գումարի 50 տոկոսը կտրվի իսպանաէկվադորյան համատեղ «Rumiñahui» ասոցիացիային, որը զբաղվում է ներգաղթյալների խնդիրներով: Գումարի մնացած մասը կտրվի Կասիլյասի և Ֆիգուի բարեգործական հիմնադրամներին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 519 |
Добавил: Hartsat |
Дата: 23.12.2010
| Комментарии (0)
|
35 տարեկանում, պատուհանից դուրս
նետվելով, ինքնասպան է եղել Ալեքսանդր Կովալենկոն, ով ժամանակին խաղացել է
«Դնեպրում» (1996-98), «Շախտյորում»(1998-99), «Մետալուրգում» (1999-2003)
և «Կրիվբասում» (2003-04). այս մասին հայտնում են ուկրաինական մամուլի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Կովալենկոն նաև չորս հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա մրցավար էր դարձել և սպասարկում էր Ուկրաինայի առաջնության երկրորդ դիվիզիոնի հանդիպումներ` պատշաճ մակարդակով կատարելով իր պարտականությունները:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 548 |
Добавил: Hartsat |
Дата: 23.12.2010
| Комментарии (0)
|
"Կլաս Յան Հունտելարը չի հեռանա Շալկեից",-հայտնում է խաղացողի գործակալը: Նա նաև նշել է, որ "Յուվենթուս" տեղափոխվելու մասին լուրերը նա կարդացել է թերթերում: "Ես չեմ հանդիպել "Յուվեի" ղեկավարության հետ. դա ընդամենը լրագրողների սխալ տեղեկատվություն տարածելու արդյունք է": Հունտելարի գործակալը ավելացրել է, որ խաղացողը իրեն շատ լավ է զգում այս ակումբում, և Ֆելիքս Մագաթը գոհ է նրա խաղից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 537 |
Добавил: mu |
Дата: 22.12.2010
| Комментарии (0)
|
"Տոտենհեմի" մարզիչ Հարի Ռեդնապի խոսքերով Վութգեյթը կարող է վերադառնալ այս մրցաշրջանում: Վութգեյթը, ով շուրջ մեկուկես տարի է չի կարողանում խաղադաշտ դուրս գալ` վնասվածքների պատճառով, արդեն սկսել է թեթև վարժություններ կատարել, ու գրեթե անհետացել են ծանր վնասվածքի հետքերը. ընդհանրապես խաղացողի կարիերան լուրջ վտանգի տակ էր այդ վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես երևում է, հույսեր դեռևս կան: Հարի Ռեդնապը skysports.com-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վութգեյթը հաղթահարել է դժվարությունները և այժմ վերականգնման փուլում է, ու մարզիչը հույս ունի, որ նա կվերականգնվի մինչ մրցաշրջանի ավարտը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 573 |
Добавил: mu |
Дата: 22.12.2010
| Комментарии (0)
|
Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական "Թերեքի" գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի հանրահայտ մասնագետ Վիկտոր Մունիոսը, ով ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է "Սարագոսայում", "Բարսելոնայում": Որպես մարզիչ աշխատել է հարազատ "Սարագոսայում", իսպանական "Վիլյառեալում", "Ռեկրատիվոյում", "Խետաֆեում", հունական "Պանա-տինաիկոսում": 2009թ. Մունիոսին վռնդեցին "Խետաֆեից", որից հետո որպես փորձագետ մի քանի ամիս աշխատել է իսպանական հեռուստաալիքներից մեկում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 536 |
Добавил: Hartsat |
Дата: 22.12.2010
| Комментарии (0)
|
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն իտալական La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում լքել ներկայիս ակոմբը: Հիշեցնենք, որ
վերջին օրերին իսպանական և իտալական լրատվամիջոցները քննարկում էին
պորտուգալացու՝ «Ինտեր» վերադառնալու հնարավորությունը: «Ես պատրաստվում եմ դեռևս երկար տարիներ
աշխատել արքայական «Ռեալում»: Այստեղ շատ աշխատանք կա անելու և ոչ միայն խաղադաշտում: Ես
ակումբի հետ դեռ չորս տարվա պայմանագիր ունեմ, որի պայմանները պատրաստվում եմ
կատարել: Հուսով եմ, որ «Ինտերը» չի զգա իմ ծառայությունների կարիքը, քանի
որ դա կնշանակի, որ իրենք սխալ ճանապարհ են ընտրել, կորցրել իմ գտած ուղին: Իհարկե, չեմ կարող
ասել, որ երբեք չեմ վերադառնա «Ինտեր», սակայն նույն բանը կարող եմ ասել
նաև այլ ակումբների մասին: Պարզապես ես միշտ նախապատվությունը կտամ
«Ինտերին», իսկ թե ինչու, ես այդ մասին դեռ չեմ խոսի: Ռաֆան վատ մարդ չէ, նրան ժամանակ տվեք»,- ասել է Մոուրինյոն:
...
Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Просмотров: 551 |
Добавил: Hartsat |
Дата: 22.12.2010
| Комментарии (0)
|
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի
«Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միասին այս օրերին
բարեգործական այց կատարեցին Արցախ:
21-ամյա Մխիթարյանը, որ գիտի մանուկ հասակում առանց հայր մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Հենրիխի անմիջական առաջարկությամբ և ՀՖՖ նախագահի օժանդակությամբ հնարավոր եղավ ձեռնարկել նման բարեգործական միջոցառում: Հայաստանից այցելած ֆուտբոլային պատվիրակո ... Կարդալ ավելին |
Հայտնի է դարձել հունվարի 15-ից 23-ը ռուսական Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների
համագործակության գավաթի խաղարկության խաղացանկը: Հիշեցնենք, որ մրցաշարում
Հայաստանը կներկայացնի Երևանի «Միկան», որը ուզբեկական «Բունյոդկորի»,
ղազախական «Տոբոլի» և լատվիական «Սկոնտոյի» ընդգրկվել է B խմբում: |