08:56 Ադրիան Մուտուի տրանսֆերը չի իրականանա | |
Իտալական Football Italia պարբերականի տեղեկացմամբ իտալական "Ֆիորենտինայի" ղեկավարությունը լուրջ զբաղվում է Ադրիան Մուտուին պատժելու գործով, քանի որ ռումինացի հարձակվողն ու նրա գործակալը նախորդ շաբաթ թույլ էին տվել այնպիսի սխալներ, որոնք խախտել են Մուտուի և "Ֆիորենտինայի" միջև կնքված պայմանագրի որոշ կետեր: "Ֆիորենտինայի" նախագահ Անդրեա Դելա Վալեն լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ռումինացին շատ վատ արարք է թույլ տվել, իսկ նրա գործակալն իրականությանը չհամապատասխանող հարցազրույց է տվել պարբերականներից մեկին: Այդ պատճառով "մանուշակների" նախագահը որոշել է պատժել Մուտուին` նրան չվաճառելով այլ ակումբի վրա, ինչպես նաև Մուտույին թույլ չի տա դուրս գալ խաղադաշտ, և ռումինացին իր կատարած սխալների համար դեռ պատասխան պիտի տա: Այսպիսով` ելներով Անդրեա Դելա Վալեի կատարած հարցազրույցից կարող ենք եզրակացնել, որ Մուտուն մոտ ժամանակներս չի տեղափոխվի այլ ակումբ, չնայած նրան ցանկանում էին ձեռք բերել մի շարք ակումբներ:
Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |