Home » 2011 » Հունվար » 6 » Դրամատիկ Անգլիա
19:50
Դրամատիկ Անգլիա

Անգլիական Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 22-րդ տուրը: Կայացավ ևս 7 հանդիպում. անդրա-դառնանք առավել հետաքրքիր մրցավեճերին:

Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին» կրկին անհաջող հանդես եկավ: Կառլո Անչելոտիի սաները հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեցին մինչ այս աղյուսակն եզրափակող "գայլերին"՝ «Վուլվեր-հեմպտոնին»:
Խաղից առաջ իտալացի մասնագետը հույս էր հայտնել, որ «Չելսին» հաղթանակ կտոնի եւ դուրս կգա ճգնաժամից, բայց «Վուլվերհեմպտոնը» թույլ չտվեց լոնդոնցիներին նույնիսկ մոտենալ լավագույն եռյակին: Խաղի ելքը վճռեց 5-րդ րոպեին գրանցված ինքնագոլը, որի հեղինակը հյուրերի պաշտպան Ժոզե Բոսինգվան էր:
Շարունակում է անհաջող հանդես գալ նաեւ «Լիվերպուլը», որն այս անգամ հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Բլեքբեռնին»:
Տուրի կենտրոնական «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» մրցավեճում հաշիվը չբացվեց, բայց խաղն աչքի ընկավ դիտարժանությամբ ու պայքարի մեծ տենչով: Հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեցին "զինագործ" Բակարի Սանյան ու "երկնագույն" Զաբալետան:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0