ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Fair Play (Արդար խաղ)-ի
վարկանիշային եվրոպական աղյուսակը, որում Հայաստանը հանգրվանել է 37-րդ
հորիզոնականում։ 2010թ. ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կայացած մրցաշարերում
Հայաստանի հավաքականները և ակումբները մասնակցել են 33 հանդիպումների, որի
արդյունքում էլ ստացել է վարկանիշային 7.738 միավոր։ Աղյուսակը
գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեդիան և Անգլիան։ Այս
երկրներին Եվրոպայի լիգայի 2011/12թթ. խաղարկությունում կհատկացվի մեկական լրացուցիչ ուղեգիր։ ՈւԵՖԱ-ն աղյուսակը կազմելիս հիմնականում հաշվի է առել, թե միջազգային հանդիպումների մասնակիցները ինչպես են իրենց պահել
խաղադաշտում մրցակցի և մրցավարների նկատմամբ։
|
Արդեն հայտնել էինք, որ Դիլիջանի "Իմպուլսը" Սոչիում 1։1 հաշվով է ավարտել "Գազովիկի" հետ
ստուգողական առաջին հանդիպումը։ "Իմպուլսի" մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ հայկական թիմի կազմում 90-րդ րոպեին հաշիվը
հավասարեցրել է Տիգրան Տիգրանյանը։ Վերջինս հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է և բնակում է Սոչիում։ Ունի բնատուր առաջատարի հատկանիշներ, լավ է խաղում գլխով, տիրապետում է հուժկու հարվածների: Տիգրանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում "Իմպուլսում"։
|
Երեւանի "Միկան" երկրորդ հանդիպումն
անցկացրեց Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի"
խաղարկությունում: Հայկական ակումբը "Պետերբուրգսկի" մարզահամալիրում մցրակցեց
ղազախական "Տոբոլի" հետ: Արմեն Շահգելդյանի թիմը խաղի ընթացքում 2 անգամ առջեւում էր
հաշվի մեջ, սակայն բավարարվեց մեկ միավորով: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանը և Բոտի Դեմելը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ B խմբում ընդգրկված "Միկան" 0:2 հաշվով զիջել էր լատվիական "Սկոնտոյին", իսկ "Տոբոլը" 2:1
հաշվով հաղթել էր "Բունյոդկորին":Այսօր "Միկան" կհանդիպի Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" հետ:
...
Կարդալ ավելին
|
Ռուսաստանի Սարանսկ քաղաքը ներկայացնող "Մորդովիայում" փորձաշրջան
անցնող Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը
մասնակցել է իր թիմի առաջին ստուգողական մրցավեճին, որում ռուսական ակումբը մրցել է
չինական «Տյանցզին Տեդայի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2-2 հաշվով։ Արտակ Ալեքսանյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին։ Հավելենք, որ Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մորդովիան» նախատեսում է ևս 3 ստուգողական հանդիպում անցկացնել։
|
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ովքեր այս օրերին մասնակցում են Կրասնոդարի «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, առաջին հանդիպումն են անցկացրել թիմի հիմնական կազմում: Երեկ Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինող կազմի դեմ խաղում նրանք խաղադաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում: Այդ խաղում «Կուբանը» կամային հաղթանակ է տարել 3-1 հաշվով: Ավելին 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չի արձանագրել այն` հայազգի հարձակվողի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Հավելենք, որ Գևորգ Ղազարյանը խաղացել է 10 համարի մարզաշապիկով, իսկ Կառլեն Մկրտչյանը` 8:
|
Համաշխարհային ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS, հրապարակել է 2010թ.-ի լավագույն ռմբարկուների ցուցակը, որում ընդգրկվել են միջազգային ասպարեզում ամենից շատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստները: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 8 գոլով զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Յուրան 2010 թվականի ընթացքում երեք գոլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հինգ անգամ աչքի է ընկել "Ռանդերսի" կազմում "Եվրոպա լիգայի" շրջանակներում:
|
Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս ավստրիական "Զալցբուրգ-Ռեդ Բուլզում", կարող է վերադառնալ Արգենտինա և կարիերան շարունակել "Ինդեպենդիենտե" ակումբում: Canchallena.com-ը տեղեկացնում է, որ արգենտինական ակումբը սկսել է բանակցություններ վարել Խոակինի տրանսֆերի շուրջ: Բոգոսյանին իր թիմի շարքերում ցանկանում է տեսնել "Ինդեպենդիենտեի" գլխավոր մարզիչ Անտոնիո Մոհամեդը, որը նպատակ ունի "Լիբերտադորեսի գավաթի" հանդիպումներից առաջ ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
|
Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ
Արզումանյանն արդեն մի քանի օր է` փորձաշրջան է անցնում Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբի
ներկայացուցիչ Վրոցլավի «Սլասկ» ակումբի կազմում:
Ռոբերտն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, և մեծ հավանականություն կա, որ նա կմասնակցի շաբաթ օրը կայանալիք ստուգողական խաղին:
Հիշեցնենք, որ Արզումանյանը գործող պայմանագիր
ունի դանիական «Ռանդերսի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի
պատճառով հանդես չի գալիս սկանդինավյան թիմի կազմում:
Ավելացնենք, որ «Սլասկը» Լեհաստանի նախորդ
առաջնությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ այս մրցաշ
...
Կարդալ ավելին
|
Ռուսաստանի Սոչի քաղաքում
ուսումնամարզական հավաք անցկացնող Դիլիջանի «Իմպուլսն» երեկ իր առաջին
ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 1։1
հաշվով է ավարտել Օրենբուրգի «Գազովիկ» թիմի հետ մրցավեճը: Նշենք, որ "Գազովիկն" իրավունք է ստացել
մասնակցելու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությանը։ Առաջին
խաղակեսում ռուսական ակումբը 11մ-ի շնորհիվ է բացել խաղի հաշիվը, իսկ
հետագայում դիլիջանցիներին հաջողվել է խփել պատասխան գնդակը։ Հարկ ենք համարում նշել, որ հունվարի
17-ին «Իմպուլսը» մրցելու է «Վոլգար Գազպրոմի» հետ, որը Ռուսաստանի առաջին
դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը։
|
Հայաստանի հավաքականի թեկնածու-հարձակվող
Հովհաննես Գոհարյանը 2010թ. մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց
Երևանի «Փյունիկում»` դառնալով ՀՀ չեմպիոն։ Հայաստանի առաջնության ավարտից հետո Գոհարյանը
վերադարձավ Բելառուս, որովհետև նրա տրանսֆերը պատկանում է տեղի չեմպիոն "ԲԱՏԷ"-ին։ Ներկայումս բելառուսական ակումբի պաշտոնական կայքում Հովհաննես Գոհարյանի
անունը բացակայում է խաղացողների ցանկից. նա դեռևս գտնվում է ձմեռային արձակուրդում։ Հիշեցնենք, որ "ԲԱՏԷ"-ն շարունակում է պայքարը "Եվրոպայի լիգայի" խաղարկությունում, որտեղ փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք է նվաճել։
|
« 1 2 ... 49 50 51 52 53 54 » |