Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյան եղբայրները կարող են իրենց ֆուտբոլային կարիրեան շարունակել Ռումինիայի առաջնության
բարձրագույն խմբի նորեկ "Մուրեշ" ակումբում. այս մասին տեղեկացնում է Gazeta
Sporturilor ռումինական պարբերականը: Այժմ ակումբը և ֆուտբոլիստները բանակցություններ են վարում: Հիշեցնենք, որ Քարամյանների վերջին ակումբը Ռումինիայում եղել է Ուրժիչենիի "Ունիրեան", և այժմ նրանք չեն խաղում որևէ թիմում: Նշենք նաև, որ "Մուրեշը" Ռումինիայի
առաջնության 20-րդ տուրից հետո գտնվում է 13-րդ հորիզոնականում:
|
Երևանի «Ուլիս» է վերադարձել վրացի ֆուտբոլիստ Լևան Ակոբիան. այս մասին տեղեկացնում է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։ Հավանականությունը մեծ է, որ վրացի փորձառու պաշտպանի հետ 1 տարվա պայմանագիր կկնքվի։ Արդեն հայտնի է, որ «Ուլիսը» ձեռք է բերել նաև «Արարատի» նախկին առաջատար
խաղացող Ռենատոյին։
|
Կապանի "Գանձասարն" այս տարի էլ
կմասնակցի Աշգաբադում կայանալիք "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը, որը կայանալու է
փետրվարի 19-28-ը: Նախորդ տարի կապանցիները հաջող հանդես չեկան`
խմբային մրցաշարում գրավելով միայն վերջին տեղը, բայց այս անգամ
թիմը կձգտի ավելի հաջող հանդես գալ: Թիմը մրցաշարին կմեկնի
Թուրքիայից, որտեղ փետրվարի 4-18-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այժմ "Գանձասարն" իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում
Ավանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայում:
|
Հայաստանի հավաքականի թեկնածու հարձակվող
Եղյա Յավրույանը Թել-Ավիվի «Բնեյ-Յեհուդայից» Աշկելոնի «Հապոել» է
տեղափոխվել:
Գործարքի
ֆինանսական կողմը դեռևս հստակեցված չէ: Հավելենք, որ աշկելոնյան ակումբը միայն
նախորդ տարի է բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք վաստակել:
|
Առաջիկա ֆուտբոլային մրցաշրջանին շարունակում է
նախապատրաստվել երկրի փոխչեմպիոն Երևանի «Բանանցը», սակայն ոչ ամբողջական
կազմով: Թիմի լեգեոնական ֆուտբոլիստները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ստևիցա
Կուզմանոսկին Երևան են ժամանելու միայն վաղը:
Հունվարի
15-ին «Բանանցն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա: Մարզումներին
զուգահեռ նախատեսված է անցկացնել նաև 3 ստուգողական հանդիպում: Հունվարի
21-ին հայկական թիմի մրցակիցը կլինի Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ կշարունակի իր մրցելույթներն Արարատ Առաքելյանը: Ինչպես հայտնի է, ուկրանիական թիմում է հանդես գալիս
նաև Արտակ Դաշյանը: Իդեպ, «Բանանցի» դարպասապահների մարզիչ է նշանակվել
Նիկոլայ Դոնևը, ով ժամանակին աշխատել է հայկական թիմում, իսկ այնուհետև տեղափոխվել
Դոնեցկի «Մետալուրգ»:
...
Կարդալ ավելին
|
Երևանի "Կիլիկիան" շարունակում է նախապատրաստվել Հայաստանի առաջնության առաջիկա մրցաշրջանին:
Ամանորյա տոներից հետո թիմը հունվարի 7-ից գլխավոր մարզիչ Բաբկեն
Մելիքյանի գլխավորությամբ վերսկսել է մարզումները: "Կիլիկիայում" այժմ փորձաշրջան են անցնում
"Ուլիսում" իր մրցելույթներով հայտնի` կիսապաշտպան Գոռիկ Խաչատրյանը,
"Գանձասարի" նախկին ֆուտբոլիստ, հարձակվող Ալիկ Խաչատրյանը, նախկինում "Միկայի" կիսապաշտպան Էդգար Մանուկյանը, ինչպես նաև զինծառայությունից
հարազատ ակումբ վերադարձած Ցոլակ Բեգլարյանը:
...
Կարդալ ավելին
|
Երեւանի «Փյունիկը» հունվարի 5-ից
վերսկսել է մարզումները: Չեմպիոնի կազմում բացակայում է միայն բրազիլացի
Մարկոս Պիզելին, ով հունվարի 10-ին կվերադառնա արձակուրդից. նա մեկնել է հայրենի Բրազիլիա:Արտասահմանում բնակվող Կարեն Իսրայելյանը եւ Դավիթ Ազինն արդեն վերադարձել
են, իսկ «Փյունիկը» մարզումներն անցկացնում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
Այստեղ դեկտեմբերի 22-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև Գյումրիի «Շիրակը»: Սպասվում
է, որ հունվարի 11-ին «Փյունիկը» եւ «Շիրակը» ստուգողական հանդիպում
կանցկացնեն:«Փյունիկն» իր առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը կսկսի հունվարի 20-ից: Վարդան Մինասյանի սաները հավաքն անցկացնելու են Սոչիում:
...
Կարդալ ավելին
|
Վերջին շրջանում տեղեկություններ կային,
որ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը
եւ Գեւորգ Ղազարյանը հունվարին տեղափոխվելու են Կրասնոդարի «Կուբան»: Բայց երեկ
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը տեղեկություն տարածեց, որ միայն
Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ
Ղազարյանի տեղափոխությունն է հավանական: Հայաստանի հավաքականի երկու
ֆուտբոլիստներն այսօր ուղեւորվելու են Կրասնոդար, իսկ վաղը «Կուբանի» հետ
կմեկնեն Թուրքիա: Հիշեցնենք, որ «Կուբանն» իրավունք է
ստացել ելույթ ունենալ Ռուսաստան Պրեմիեր լիգայում: Թիմը մարզում է
նախկինում հայտնի ռումինացի ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն, իսկ «Կուբանի»
սեփականատերը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է, ով հանդիսանում է նաեւ
Երեւանի «Բանանցի» հովանավորը:
|
Մոսկովյան «Սպարտակից» վարձավճարով
Բրյանսկի «Դինամո» տեղափոխված հայկական ծագում ունեցող հարձակվող Արթուր
Մալոյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցա-զրույցում նշել է, որ մինչև պայմանգիր ստորագրելը լավ ծանոթ էր նոր թիմում
տիրող իրավի-ճակին. «Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ակումբի
ղեկավարության հետ եկանք երկկողմանի համաձայնության, և իմ
հարաբերությունները Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ավարտվեցին: Իսկ ստանալով
առաջարկ` վարձավճարով հանդես գալ Բրյանսկում, ես ստորագրեցի պայմանագիր
«Դինամոյի» հետ: Առաջարկի շուրջ երկար չմտածեցի: Բացի նրանից, որ ես
«Ուրալի» վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ խաղացի «Դիանամոյի» դեմ, ես
հետևում էի Բրյանսկի թիմի ելույթներին մրցաշրջանի ամբողջ ընթացքում և
գիտեմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը: Հատկապես կարևոր է, որ թիմում
կան ինձ ծանոթ ֆուտբոլիստներ:
Բացի դրանից այստեղ` Բրյանսկում, նվիրյալ շատ երկրպագուներ էլ կան, ովքեր, ինչքան
ես գիտեմ, սիրո
...
Կարդալ ավելին
|
Ինչպես տեղեկացնում է հայկական armsport.am սպորտային կայքը, Գյումրիի «Շիրակն» այսօրվանից
ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ավանի ֆուտբոլի դպրոցում` ֆուտբոլային ակադեմիայում: «Շիրակի»
մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ թիմը հավաքին
մասնակցելու է 28 ֆուտբոլիստներով:
«Շիրակում» մարզվող
ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե
Մելիքյանը, ով հայտնի է Երեւանի «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգոււմ»
ունեցած իր ելույթներով: Մելիքյանը թիմին մի
...
Կարդալ ավելին
|
« 1 2 ... 50 51 52 53 54 » |