Home » 2011 » Հունվար » 4 » Միդոն ուզում է փոխել ակումբային գրանցումը
19:34
Միդոն ուզում է փոխել ակումբային գրանցումը

Հոլանդական «Այաքսի» եգիպտացի հարձակվող Խոսե Միդոն ծրագրում է ամստերդամյան ակումբը լքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս լուրը հրապարակվել է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքում:

27-ամյա խաղացողն «Այաքսին» միացել էր  ազատ գործակալի կարգավիճակով` լքելով «Միդլսբրոն»: Սակայն մինչ այժմ եգիպտացին չէր կարողացել իրեն տեղ ապահովել թիմի  հիմնական կազմում: Այդ պատճառով նա կրկին մտադիր է փոխել ակումբային կարգա-վիճակը:

Առաջնությունում Միդոն "Այաքսի" կազմում խաղադաշտ է դուրս եկել հինգ անգամ, խփել երկու գոլ և մեկ անգամ դարպաս է գրավել Հոլանդիայի գավաթի խաղարկության խաղում: «Այաքսի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2011թ. ամառ, սակայն ամստերդամցիները պատրաստ են նրան ավելի վաղ բաց թողնել, եթե վերջինս իր համար մինչ այդ  թիմ գտնի:

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իսպանական «Դեպորտիվոն» և «Էսպանյոլը»:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 374 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0