17:08 "Սիթիի" ղեկավարությունը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ | |
Ինչպես տեղեկացնում է մանչեսթերյան "Քաղաքայինների" պաշտոնական կայքը, թիմը համաձայնության է եկել "Վոլֆսբուրգի" հետ Էդին Ջեկոյին գնելու հարցում: "Մենք արդեն պայմանավորվել ենք տրանսֆերի շուրջ: Էդինը փայլուն ֆուտբոլիստ է, Եվրոպայում ցանկացած ակումբ կցանկանար նրան տեսնել իրենց կազմում",-նշել է "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Մանչինին նաև ավելացրել է, որ "Արսենալի" դեմ խաղում իր թիմը խաղը բաց կթողնեն 2 առանցքային խաղացողներ` Դավիդ Սիլվան և Մարիո Բալոտելլին, ովքեր խնդիրներ ունեն ծնկի հետ կապված: Անգլիական ԶԼՄ-ները հաղորդում են, թե Ջեկոյի տրանսֆերը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: | |
|
Total comments: 0 | |