Home » 2012 » Հունվար » 15 » Ռոնալդուն կվերադառնա՞ Մանչեսթեր
08:45
Ռոնալդուն կվերադառնա՞ Մանչեսթեր
 Ինչպես նշում են անգլիական տաբլոիդները, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերարդյունավետ հարձավող Քրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է հեռանալ "Արքայական ակումբից" Իսպանիայի կառավարության կողմից քննարկվող աշխատանքային նախագծի պատճառով: Պորտուգալացու ամենից հավանական գնորդն անգլիական "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ "Մանչեսթեր Սիթին" է, որի արաբ շեյխերը մեծ հարգանք են տածում Ռոնալդուի նկատմամբ ու հանդիսանում են նրա տաղանդի երկրպագուն:
  Բրիտանական մարզական հանդեսները նշում են, որ "քաղաքայինները" պորտուգալացու դիմաց "Արքայական ակումբին" առաջարկում են իր գլխավոր աստղերից երկուսին` արգենտինացի Սերխիո Ագուերոյին և իսպանացի Դավիթ Սիլվային, որոնց ծառայություններով ժամանակին հետաքրքրվել է մադրիդյան գերակումբը: Բացի խաղացողներից` "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարները պատրաստ են նաև մոտ 50 մլն եվրոյի փոխհատուցում էլ վճարել:
  Թե ինչ զարգացումներ կունենան այս շշուկները, կիմանանք շատ շուտով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 595 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1