Կամերունցի հարձակվող Սամուել Էտոո'ն հույս ունի ևս մեկ անգամ նվաճել "Սկուդետտոն": Հարձակվողը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Միլանի "Ինտերն" Իտալիայի առաջնությունում ամենաուժեղ կազմն ունի և չնայած նրան, որ առաջնությունը վատ է սկսել, կարող է դառնալ ինչպես Իտալիայի առաջնության, այնպես էլ "Սկուդետտոյի" հաղթող: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը "Ինտերը" նոր տարում կանցկացնի առաջին հանդիպումը նոր գլխավոր մարզիչի` Լեոնարդոյի գլխավորությամբ, որը "Ինտերի" մարզիչ է դարձել Ռաֆայել Բենիտեսի հեռացումից հետո:
|
Անգլիական TMW պարբերականը տեղեկացնում է, որ "Չելսին" իր պաշտպանման գիծն ուժեղացնելու համար հետաքրքրված է "Բոլթոնի" պաշտպան Գարի Կեհիլով: Պարբերականի հավաստմամբ 25-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար "ազնվականները" "Բոլթոնի" ղեկավարությանը պիտի վճարեն շուրջ 25 մլն. ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ մինչ այդ "ազնվականները" հետաքրքրված էին իտալական "Լացիոյի" պաշտպան Ստեֆան Ռադուով:
|
Անգլիական Guardian պարբերականի տեղեկացմամբ "Չելսի" - "Ասթոն Վիլլա" հանդիպման ավարտից հետո, որն ավարտվել է 3:3 հաշվով, "ազնվականների" հարձակվող Դիդիե Դրոգբան և Ջոն Թերին խաղադաշտից դուրս գալու ընթացքում լեզվակռվի են անցել, քանի որ Դրոգբան "Վիլլայի" խփած երրորդ գոլի համար մեղադրում է պաշտպաններին, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ թիմում մթնոլորտը լավ է, սակայն հաղթանակի համար ֆուտբոլիստներին պակասում է մի փոքր ինքնավստահություն:
|
Իտալական "Յուվենթուսի" երկրպագուների Juvemania.it կայքում տեղի է ունեցել հարցում, որի հիման վրա ընտրվել է "տարվա մարդը 2010թ.-ին "Յուվենթուսում"": Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում հանգրվանել է սերբիացի կիսապաշտպան Միլոշ Կրասիչը` հավաքելով ընդհանուր ձայնների 29%-ը, երկրորդ տեղում հանգրվանել է ակումբի նախագահ Անդրեա Անելլին(21%), իսկ պատվավոր երրորդ հորիզոնականում է իտալացի գոլահար Ալեսանդրո Դել Պիերոն(17%):
|
Իտալական Football Italia պարբերականը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը արդեն ապաքինվել է ծանր վնասվածքից և պատրաստ է մասնակցել "Յուվենթուսի" հաջորդ հանդիպմանը "Պարմայի" դեմ, որը տեղի կունենա "Սուրբ ծննդյան օրը"` հունվարի 6-ին:
|
Անգլիական "Ասթոն Վիլլան" և "Նյուքասլը" հետաքրքրված են ֆրանսիական "ՊՍԺ"-ի կիսապաշտպան Ստեֆան Սոսոնոնով, ով ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ ընդհարվել է ակումբի գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեի հետ, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը "ՊՍԺ"-ի հետ ավարտվում է 2013թ.-ին:
|
Իտալական "Յուվենթուսը" ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է իր հարձակման գիծն էլ ավելի ուժեղացնել` ձեռք բերելով ևս մեկ հարձակվողի: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" ղեկավարությունը ցանկանում է "ծեր սենյորայի" կազմում տեսնել "Բրեշիայի" ավագին` 29-ամյա հարձակվող Անդրեա Կարաչչոլոյին:
|
Մեքսիկայի ազգային հավաքականի և անգլիական "Արսենալի" հարձակվող Կառլոս Վելան այս հունվարին վարձակալական հիմունքներով հանվել է տրանսֆեր և շատ հավանական է, որ տեղափոխվի "Վալենսիա": Սակայն անգլիական The Sun պարբերականի տեղեկացմամբ մեքսիկացի հարձակվողը կարող է տեղափոխվել իտալական "Կիեվո", որտեղ նրան խոստանում են մշտական տեղ հիմնական կազմում: Հիշեցնենք, որ Վելայի պայմանագիրն "Արսենալի" հետ ավարտվում է 2015թ.-ի հունիսին:
|
Իսպանական "Լա լիգայի" 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ "Վալենսիա" - "Էսպանյոլ" հանդիպումը, որը մինչև խաղի ավարտը մեծ լարվածություն էր պարգևում մարզասերներին: Այդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով "Վալենսիայի" հաղթանակով, որի ընթացքում 29-րդ րոպեին Ադուրիսն առաջ է մղել դաշտի տերերին, իսկ 45-րդ րոպեին ինքնագոլով "Վալենսիայի" դարպասն է գրավել Ռիկարդու Կոշտան: Խաղի լարվածությունը գագաթնակետին է հասել այն բանից հետո, երբ 60-րդ րոպեին դաշտից հեռացվել է առաջին գոլի հեղինակ դարձած Ադուրիսը: "Վալենսիայի" երկրպագուներն իրենց հանգիստ զգացին մրցավարի հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին Խուան Մատայի հաշվին գրանցված գոլից հետո(92-րդ րոպե):
|
Իտալական "Միլանի" և արաբական "Ալ-Ահլիի" միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 2:1 հաշվով "Միլանի" հաղթանակով, բրազիլացի հարձակվող Ռոբինյոն ստացել է վնասվածք շատ տարօրինակ եղանակով. բրազիլացին խաղի ժամանակ հարվածել է հեռուստախցիկին, որից հետո նա բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ է դուրս եկել խաղադաշտից: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլացին "Կալիարիի" դեմ հունվարի 6-ին կայանալիք հանդիպումը բաց կթողնի, քանի որ միջադեպի պատճառով ֆուտբոլիստը ստացել է ծնկի մի քանի մանր վնասվածքներ:
|
|