Home » 2011 » Հունվար » 3 » "Վալենսիան" հաղթանակ է կորզում "Էսպանյոլից"
21:10
"Վալենսիան" հաղթանակ է կորզում "Էսպանյոլից"
Իսպանական "Լա լիգայի" 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ "Վալենսիա" - "Էսպանյոլ" հանդիպումը, որը մինչև խաղի ավարտը մեծ լարվածություն էր պարգևում մարզասերներին: Այդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով "Վալենսիայի" հաղթանակով, որի ընթացքում 29-րդ րոպեին Ադուրիսն առաջ է մղել դաշտի տերերին, իսկ 45-րդ րոպեին ինքնագոլով "Վալենսիայի" դարպասն է գրավել Ռիկարդու Կոշտան: Խաղի լարվածությունը գագաթնակետին է հասել այն բանից հետո, երբ 60-րդ րոպեին դաշտից հեռացվել է առաջին գոլի հեղինակ դարձած Ադուրիսը: "Վալենսիայի" երկրպագուներն իրենց հանգիստ զգացին մրցավարի հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին Խուան Մատայի հաշվին գրանցված գոլից հետո(92-րդ րոպե):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0