Լոնդոնի "Արսենալի" անգլիացի եզրային հարձակվող Թեո Ուոլքոտը լրագրողներին պատմել է "Լիդսի" հետ կայացած գավաթային խաղի մասին. "Այդ օրը մեր բախտն ուղղակի չէր բերում: Բացի այդ հիանալի էր խաղում "Լիդսի" դարպասապահ Կասպեր Շմեյխելը` Պիտերի որդին: Նա մի քանի անգամ կարողացավ 100 տոկոսանոց գնդակ հետ մղել: Նա ինձ հիշեցրեց իր հորը: Կարծում եմ տղան դեռ կաճի": Իսկ սեփական խաղի մասին Ուոլքոտը ինքնաքննադատաբար է մոտեցել. "Իմ խաղից ես դժգոհ եմ, ավելին ասեմ` հիասթափված: Ես խաղի ընթացքում նույնիսկ սիմուլյացիայի դիմեցի, ու դրա համար զղջում եմ, հայցում բոլոր երկրպագուների ներողամտությունը: Ես կեղտոտ խաղացող չեմ, ուղղակի չգիտեմ էլ, թե ինչու ես փորձեցի 11 մետրանոց վաստակել: Բարեբախտաբար մրցավարը կանոնների խախտում չարձանագրեց, այլապես ինչպես կարող էի հանգիստ խղճով քնել":