Home » 2011 » Հունվար » 10 » Հովարդ Վեբը` "կարմիր սատանա՞"
07:31
Հովարդ Վեբը` "կարմիր սատանա՞"
 Անգլիական "Լիվերպուլի" հոլանդացի ենթահարձակվող Ռայան Բաբելին կարող են որակազրկել մի քանի խաղով անվայել պահվածքի համար:
Երեկ կայացած "Մանչեսթեր Յունայթեդ"-"Լիվերպուլ" գավաթային խաղի ժամանակ անգլիացի մրցավար Հովարդ Վեբը մի քանի կոպիտ սխալ է թույլ տվել հօգուտ "մանկունիացիների", ավելին հենց խաղասկզբում "Լիվերպուլի" դարպասին 11 մետրանոց է նշանակել, ապա առաջին կեսում խաղադաշտից հեռացրել լիվերպուլցի Սթիվեն Ջերարդին, որն էլ որոշիչ է դարձել ողջ հանդիպման համար:
 Մրցավարի կողմնապահությունը շատ յուրօրինակ ոճով ներկայացրել է Բաբելը, ով  Twitter-ի իր էջում Վեբին պատկերել է "Մանչեսթեր Յունայթեդի" համազգեստով:
Ինչքան էլ այս ամենը զավեշտալի է հնչում, այնուամենայնիվ, հոլանդացին կարող է որակազրկվել մրցավարին անարգելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0