Աշխարհում ազգային հավաքականների մեջ ամենաթանկ մարզաշապիկը կհագնեն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Nike ընկերությունը 40-ամյա պայմանագիր է ստորագրել ՖՖՖ-ի(Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի) հետ, ըստ որի ֆրանսիացիներն այդքան տարի պետք է կրեն այդ ընկերության մարզաշապիկներն ու սպորտային հանդերձանքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը բավականին մեծ է. այն կազմում է 320 մլն. եվրո:
|
"Ֆուտբոլ+" շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը իր կարիերան շատրաստ է շարունակել Ուկրանիայում, մասնավորապես Լվովի "Կարպատներում": Հիշեցնենք, որ Էդգարը նախորդ տարի է Ամստերդամի "Այաքսից" վերադարձել հարազատ "Փյունիկ", որի կազմում կարողացել է նվաչել ՀՀ առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը: Այս մրցաշրջանում Էդգարն աչքի ընկավ կայուն ու վստահ խաղով, դա է պատճառը, որ կարողացավ ընդգրկվել նաև ազգային հավաքականի կազմում:
|
Հայաստանի հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստներ Արտակ Էդիգարյանն ու Մարկոս Պիզելին կարող են հայտնվել ռուսական "Պրեմիեր լիգան" ներկայացնող որևէ թիմում: "Ֆուտբոլ+" շաբաթաթերթին տված հարցազրույցում, Երևանի "Փյունիկի" գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի "Պրեմիեր լիգան" ներկայացնող մի քանի ակումբների հետ, որոնք հետաքրքրված են մեր ֆուտբոլիստների ծառայու-թյուններով:
|
Անգլիական "Չեմպիոնշիփը" ներկայացնող "Լեսթեր" ակումբի գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիքսոնը ցանկանում է իր թիմում տեսնել ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրիին: Շվեդ մասնագետն արդեն կապվել է Անրիի հետ և առաջարկել նրան, որպեսզի մինչև ամերիկյան MSL-ի նոր մրցաշրջանի սկսվելը (այսինքն` մարտի սկիզբ), երբ նա կվերադառնա Նյու Յորքի "Ռեդ Բուլզ" ակումբ, հանդես գա "Լեսթերում": Էրիքսոնն արդեն իր թիմ է բերել Յակուբու Այեգբենիին և ցանկանում է ևս մեկ արժեքավոր ֆուտբոլիստ բերել "Լեսթեր", որպեսզի կարողանա "Պրեմիեր լիգա" դուրս բերող ուղեգիր ձեռք բերել: Բանակցություններն ընթացքի մեջ են և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնեն կողմերը:
|
Անցած կիրակի օրը կայացած "Տոտենհեմ"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպման ժամանակ (հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0-0 հաշվով) Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն և ընտրանու երբեմնի ավագ Դեվիդ Բեքհեմը հանդիպել են իրար, սակայն նորություններն այնքան էլ հաճելի չեն վերջինիս համար: Իտալացի մարզիչը, բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադարձել է Բեքհեմի՝ հավաքականում հանդես գալու ցանկությանը և ասել, որ նա չի կարող հանդես գալ իր գլխավորած հավաքականում. "Բեքհեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն, ապագայի համար, կարիք ունենք երիտասարդ խաղացողների: Նրանից շնորհակալ եմ այն օգնության համար, որը ցուցաբերեց աշխարհի առաջնության ընթացքում: Նա փոքր-ինչ մեծ է, որպեսզի կրկին հանդես գա հավաքականում
...
Կարդալ ավելին
|
Իտալական "Յուվենթուսն" արդեն ունի իր աղջիկներին, որոնք նոր որակ կհաղորդեն ակումբի ներկայացմանը: Կիրակնօրյա հանդիպումից սկսած "Ծեր Սինյորայի" աղջիկների աջակցման մի խումբ խաղադաշտից բացի կգործի նաև տարբեր քաղաքներում՝ փորձելով ակումբի վրա սևեռել բոլորի ուշադրությունը: Աղջիկները կհագնեն "Յուվենթուսի" մարզաշապիկները, որոնց ետևի մասում գրված կլինեն նրանց անունները և դուրս գալով Իտալիայի փողոցները` իրենց գեղեցիկ պարով կգրավեն բոլորին: Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի երկրպագուները ոգևորվեն և գան մարզադաշտ` իրենց սիրելի ակումբին ոգեշնչռլու համար:
|
Իր սանձարձակ և կռվարար բնավորությամբ հայտնի անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին հատուկ չէ նաև համեստությունը: Բանը կայանում է նրանում, որ վերջերս իտալական "Միլանի" նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իտալիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը հանդիսանում է Անտոնիո Կասսանոն, իսկ Բալոտելին որպես պատասխան ասել է. "Նա կամ սխալվում է, կամ չի ճանաչում ինձ":
|
Իսպանական Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ, հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն իսպանական "Marca" պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ թիմին բարձրակարգ հարձակվողը չէր խանգարի և թիմը վեց ամսվա համար մեկ նշանավոր հարձակվողի կարիք ունի: Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ռոնալդուի` Marca-ին տված հարցազրույցը. "Վեց ամսվա համար կարիք ունենք մեկ հարձակվողի: Ակումբի արգենտիանցի հարձակվող Գոնսալո Իգուայինի վնասվածքից հետո մեզ նոր հարձակվող է անհրաժեշտ: Խոսքը գնում է այնպիսի նշանավոր հարձակվողների մասին, ինչպիսին հոլանդացի գոլահար Ռուդ վան Նիստելռոյն է: Կան ֆուտբոլիստներ ևս, ովքեր կարող են օգտակար լինել թիմին: Ցանկանում եմ շատ անգամներ հաղթանակի հասնել թե "Չեմպիոնների
...
Կարդալ ավելին
|
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ռոբերտ Արզումանյանը ևս 10 օր կանցկացնի Վրոցլավի "Սլենսկ" ակումբում և կփորձի ապացուցել լեհական
ակումբի մարզչական շտաբին, որ արժանի է գարնանը ելույթ ունենալու հենց այդ
ակումբում:
Թիմը նախապատրաստական շրջանըշարունակում է 25 խաղացողներով: Արզումանյանի անունն այդ ցուցակում կա, իսկ սերբ ֆուտբոլիստ Մարկո Կրասիչը, ով "Սլենսկում" փորձաշրջան էր անցնում, արդեն լքել է թիմը: "Սլենսկի" ուսումնամարզական հավաքը, որն անցնում է
Սպալ առողջարանային քաղաքում, կշարունակվի մինչև հունվարի 26-ը և կավարտվի
Սոսնովեցի "Զագլեբիե" թիմի դեմ ստուգողական հանդիպմամբ: Այդ պահին Արզումանյանի
ճակատագիրն ակումբում արդեն հաստատ որոշված կլինի:
...
Կարդալ ավելին
|
Երևանի "Փյունիկը" տրանսֆերի է հանել թիմի
դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանին։ 21-ամյա Հովհաննիսյանը
նախորդ մրցաշրջանում "Փյունիկի" 2-րդ դարպասապահն էր և ելույթ էր ունենում
նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 2010թ. առաջնության ավարտից հետո "Փյունիկից" հեռացավ
հիմնական դարպասապահ Արթուր Լեսկոն, ով տեղափոխվեց Մինսկի համանուն թիմ։ Ներկայումս երևանյան թիմի հիմնական դարպասապահի պարտականությունները կկատարի երիտասարդ Կարեն
Իսրայելյանը, ով երևանյան ակումբի կազմում նախորդ տարի դարձել է
Հայաստանի սուպերգավաթակիր։ Երկրորդ դարպասապահն Արմեն Պետրոսյանն է, ով
Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի կրտսեր որդին է։ Հավելենք, որ "Փյունիկը" հունվարի 20-ին ուղևորվում է Սոչի, որտե
...
Կարդալ ավելին
|
Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան
հայտարարել է ամենամյա ֆուտբոլային "Օսկարի" թեկնածուների անունները։ Միջոցառումը տեղի
կունենա հունվարի 24-ին։ Հաղթողները կորոշվեն Ա Սերիայի ակումբների
ֆոտբոլիստների քվեարկությամբ։
Ինչպես հայտնում է "Football Italia" ռադիոկայանը, հաղթողները կորոշվեն հետևյալ անվանա-կարգերում.
Լավագույն իտալացի խաղացող. Անտոնիո Կասանո ("Սամպդորիա"/"Միլան»), Անտոնիո դի Նատալե ("Ուդինեզե"), Անդրեա Պիրլո ("Միլան")։
Լավագույն լեգեոներ. Սամուել Էտո'ո, Դիեգո Միլիտո, Ուեսլի Սնայդեր (բոլորը "Ինտերից")։
Լավագույն երիտասա
...
Կարդալ ավելին
|
Կատալոնական "Բարսելոնայի” նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը քննադատել է "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին. "Մոուրինյոյի
ակումբները միշտ հսկայական գումարներ են ծախսում ֆուտբոլիստներ ձեռք
բերելու համար: Գլխավորելով "Ռեալը”` նա անմիջապես խնդրեց գնել հարձակվողի,
նույնիսկ երբ դեռ շարքում էր Գոնզալո Իգուաինը: Եթե "Ռեալին” չհաջողվի
հաջողության հասնել, ապա Մոուրինյոն կարդարանա` ասելով, որ նրա համար
հարձակվող ձեռք չբերեցին: Մոուրինյոն երբեք ուշադրություն չի
դարձնում ակումբի երիտասարդական թիմին: Դա նրան պետք չէ, Ժոզեն նախընտրում է
գնել ֆուտբոլիստների: Իսպանիայում հաճախ են համեմատում "Ռեալի” և
"Բարսելոնայի” դպրոցները, բայց այդ հարցում շատ բան կախված է թիմերի
գլխավոր մարզիչներից”:
|
Հանրահայտ գերմանացի մրցավար Մարկուս Մերկը Ֆուտբոլի
պատմության և վիճակա-գրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է
21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն մրցավար: Նա հաղթել է միավորների
նշանակալի տարբերությամբ` առաջ անցնելով սլովակ Լյուբոշ Միխելից և իտալացի
Պիեռլուիջի Կոլինայից: Ձեզ ենք ներկայացոնում 21-րդ դարի առաջին տասնամյակի մրցավարների լավագույն տասնյակը.
1. Մարկուս Մերկ (Գերմանիա) - 135 միավոր
2. Օսկար Ռուիս (Կոլումբիա) - 104
3-4. Լյուբոշ Միխել (Սլովակիա) և Խորխե Լուիս (Ուրուգվայ) - 96
...
Կարդալ ավելին
|
Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկության B խմբում ընդգրկված "Միկան" երեկ 3-րդ տուրում
2-1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" նկատմամբ` խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Արմեն Շահգելդյանի սաները նախքան այս
0-2 հաշվով զիջել էին լատվիական "Սկոնտոյին", ապա 2-2 հաշվով ավարտել "Տոբոլի" հետ մրցավեճը։ Այսօր "Համագործակցության գավաթի"
խաղարկությունում կրկին կխաչվեն Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային ներկայացուցիչների
ճանապարհները. Երևանի "Միկան" Սանկտ Պետերբուրգում ընթացող մրցաշարի քառորդ
եզրափակիչում մրցելու է Բաքվի "Ինտերի" հետ։
|
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Fair Play (Արդար խաղ)-ի
վարկանիշային եվրոպական աղյուսակը, որում Հայաստանը հանգրվանել է 37-րդ
հորիզոնականում։ 2010թ. ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կայացած մրցաշարերում
Հայաստանի հավաքականները և ակումբները մասնակցել են 33 հանդիպումների, որի
արդյունքում էլ ստացել է վարկանիշային 7.738 միավոր։ Աղյուսակը
գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեդիան և Անգլիան։ Այս
երկրներին Եվրոպայի լիգայի 2011/12թթ. խաղարկությունում կհատկացվի մեկական լրացուցիչ ուղեգիր։ ՈւԵՖԱ-ն աղյուսակը կազմելիս հիմնականում հաշվի է առել, թե միջազգային հանդիպումների մասնակիցները ինչպես են իրենց պահել
խաղադաշտում մրցակցի և մրցավարների նկատմամբ։
|
Իտալացի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելլին ոչ մի կերպ չի կարողանում լուռ մնալ. նրա ամեն խոսքից հետո մամուլը սկսում է հեգնել տղային: "Մեր թիմի հարձակումը` Բալոտելլի-Տևես-Ջեկո, լավագույնն է աշխարհում: Մենք այդ առումով ուժեղ ենք նույնիսկ "Բարսելոնայից", իսկ "Ռեալի" մասին խոսելն արդեն ամոթ է: Անգլիայում շատ կան տաղանդներ: Ռունին լավ խաղացող է, բայց լավագույնը չէ, ավելին նա նույնիսկ "Յունայթեդի" լավագույն խաղացողը չէ: Ես որոշել եմ արտահայտվել. "կարմիր սատանաների" մոլի երկրպագուների ինձ կանգնեցնում են փողոցում ու աղաչում տեղափոխվել իրենց ակումբ, բայց դե ես ոչ թե երազում եմ խաղալ նրանց թիմու, այլ հաղթել նրանց թիմին, որովհետև իմ թիմի ֆանատներն ավելի լավն են: Ախ, ինչպես էին նրանք վանկարկում իմ անունը, երբ "Ասթոն Վիլայի" դեմ խաղում հեթ-տրիկի հեղինա
...
Կարդալ ավելին
|
Ռուսական "Թերեք" ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդացի մասնագետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը. նա փոխարինելու է իսպանացի Վիկտոր Մունյոսին, ով այդպես էլ չհարմարվեց թիմին` ակումբի հետ անցկացնելով ընդամենը 5 մարզում: Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Գուլիտն աշխատել է "Չելսիում" (1996-98թթ.), "Նյուքասլում" (1998-99թթ.), "Ֆեյենորդում" (2004-05թթ.) և ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսիում" (2007-08թթ.), ավելին 2004թ. Գուլիտը եղել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական կազմում:
|
Լոնդոնյան "Տոտենհեմի" պաշտոնական կայքում երեկ ուշ երեկոյան հաստատվեց այն տեղեկությունը, որ "Էվերտոնի" կիսապաշտպան Սթիվեն Պիենարն ակումբի հետ պայմանագիր է կնքել: Տրանսֆերի մանրամասնությունների մասին ոչ մի խոսք գրված չէ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հարավաֆրիկացի Պիենարը Twitter միկրոբլոգի իր էջում նշել էր, թե Հարի Ռեդնապի թիմում հանդես է գալու 40 համարի մարզաշապիկով:
|
Անգլիական "Սանդերլենդ" ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի խաղացող Դարեն Բենտը պաշտոնապես դարձել է "Ասթոն Վիլայի" խաղացող: Բիրմինհեմյան թիմը Բենտի համար վճարել է ակումբի համար ռեկորդային 18 մլն ֆունտ ստեռլինգ: Հավելենք, որ 26-ամյա խաղացողը "Սանդերլենդ" էր տեղափոխվել "Տոտենհեմից" 10 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:
|
|