Home » 2011 » Հունվար » 19 » Ռոնալդու. "Բարձրակարգ հարձակվողը չէր խանգարի"
11:51
Ռոնալդու. "Բարձրակարգ հարձակվողը չէր խանգարի"
Իսպանական Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ, հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն իսպանական "Marca" պարբերականին  տված հարցազրույցում ասել է, որ թիմին բարձրակարգ հարձակվողը չէր խանգարի և թիմը վեց ամսվա համար մեկ նշանավոր հարձակվողի կարիք ունի:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ռոնալդուի` Marca-ին տված հարցազրույցը.
"Վեց ամսվա համար կարիք ունենք մեկ հարձակվողի: Ակումբի արգենտիանցի հարձակվող Գոնսալո Իգուայինի վնասվածքից հետո մեզ նոր հարձակվող է անհրաժեշտ: Խոսքը գնում է այնպիսի նշանավոր հարձակվողների մասին, ինչպիսին հոլանդացի գոլահար Ռուդ վան Նիստելռոյն է: Կան ֆուտբոլիստներ ևս, ովքեր կարող են օգտակար լինել թիմին: Ցանկանում եմ շատ անգամներ հաղթանակի հասնել թե "Չեմպիոնների լիգայում" և թե առաջնությունում, այլ ոչ թե արժանանամ "ոսկե գնդակների": Չի կարող լինել, որ ևս մեկ տարի մնանք առանց տիտղոսների":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0